Այլևս կասկած չկա, որ մեր երկրին իշխանության փոփոխություն է անհրաժեշտ

Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունների մուտքն արգելվեց դեպի Եվրոպական Միության երկրներ: Հասկանում եք չէ՞՝ սա ինչ է նշանակում: Սա նշանակում է՝ Հայաստանը դարձավ իզգոյ, դարձրեցին:
Բա ասում էին, թե Տաթևիկ Ռրազյանը ոտքի կհանի մեր ավիացիան, դեպի Իտալիա 50 եվրոանոց ժամանակավոր թռիչքները դադարեցնելու փոխարեն գովազդեցին ու նաև դրա պատճառով վարակը Հայաստանում այսքան տարածվեց, ինչի համար նույնպես մեղավոր ու պատասխանատու են գործող իշխանությունները: Բայց ավիացիան էլ պայթեց, ինչպես մնացած բոլոր ոլորտներն են տապալվում:

Եվ մեղավորը Տաթևիկ Ռևազյանը չէ, այլ նրան նշանակողը, ով երկիրը բերեց անդունդի եզրին: Մեղավորը ամբողջ իշխանական թիմն է՝ ղեկավարով հանդերձ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այլևս կասկած չկա, որ մեր երկրին իշխանության փոփոխություն է անհրաժեշտ:

Ռեֆորմիստների  կուսակցության  փոխնախագահ Կարեն Վարդանյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով