Երեկվա կարեւոր հավաքից հետո այսօր ԵԺԿ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որով վերահաստատեց Դոնալդ Տուսկի գնահատականները

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մինչեւ իշխանությունները ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի երեկվա պաշտոնական թվիտից հետո, որը վերաբերում էր Հայաստանի ներքաղաքական ճգնաժամին, ընկել են խորը եւ համապարփակ նոկաուտի մեջ ու փղի վրա հաչացող տարաբնույթ մոսկաների տրամաբանության մեջ եվրոպացի կարկառուն գործչին ժողովրդավարության դասեր են փորձում տալ, տեղի ունեցավ հետեւյալը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկվա կարեւոր հավաքից հետո այսօր ԵԺԿ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որով վերահաստատեց Դոնալդ Տուսկի գնահատականները։

«Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։

ԵԺԿ-ն կշարունակի աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերություններին ՀԸԳՀ (CEPA) շրջանակներում, ցուցաբերելով քաղաքական կամք նրա լիակատար վավերացման եւ իմպլեմենտացիայի համար»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով