Դատախազությունը կբողոքարկի գրավի դիմաց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը. Aysor.am

Դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վճռաբեկ բողոք կներկայացնի, Aysor.am-ին ասել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Դատախազությունը բազմիցս է նշել, որ դատական քննության այնպիսի փուլում ենք, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը, և կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնել ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդ որում, գործը դատարան մուտք լինելուց հետո մինչ այս պահը դատական քննության փուլ չի փոխվել, և մի քանի անգամ այս հարցի քննարկման արդյունքում ինչպես գործը քննող դատարանն, այնպես էլ նույն վերաքննիչ դատարանը փաստել էին վերը նշված ռիսկի առկայությունը:

Ըստ այդմ, կարող ենք ասել, որ դատական ակտի դեմ դատախազության կողմից կտարվի վճռաբեկ բողոք»,- նշել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով