Ոչ թե Քոչարյանն է ինձ կանչել միտինգների, այլ՝ Նիկոլ Փաշինյանը. տուժող.«Փաստինֆո»

Ոչ թե Քոչարյանն է ինձ կանչել միտինգների, այլ՝ Նիկոլ Փաշինյանը և մյուսները։ Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող դատական նիստին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով տուժողի իրավահաջորդներից մեկը՝ Գրիգորյանը։

Տուժողը պնդում է, որ արդեն վեց ամիս է, ինչ դիմել է Նիկոլ Փաշինյանին, որ ինքն էլ ներկայանա և ցուցմունք տա, որովհետև նրա պատճառով է ինքը տուժել։ Նախագահող դատավորն էլ ասաց, որ այս դատավարության հետ որևէ մեկը կապ չունի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տուժողին ընդհատեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը և ասաց, որ ի սկզբանե պարզ էր նրա դիրքորոշումը, քանի որ վերջինս նստել է պաշտպանական կողմի մոտ։

Տուժողը նաև նշեց, որ դիմել է արդարադատության նախարարությանը՝ փոխհատուցման ընթացակարգի համար։ Նա նշեց, որ այրել են մեքենան, ստացել է մարմնական վնասվածքներ, բայց դատաբժշկական փորձաքննության եզրակացության բացակայության պատճառով իրեն ոչինչ չեն փոխհատուցել։ Բացի այդ՝ նա նաև նշեց, որ դիմել է նաև դատավոր Աննա Դանիբեկյանին, ինչին ի պատասխան դատարանը հորդորեց՝ իրացնել դատավարական իրավունքը, նիստում բարձրաձայնի։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին, նա ասաց, որ իր հարցերը դեռևս չպարզաբանած՝ չի ցանկանում խառնվել այդ հարցերին։ Դատարանը պարզաբանեց, որ քննարկվում է խափանման միջոցի հարցը և հետաքրքրվեց, թե ամբաստանյալը կալանավորված չլինի կազդի արդյոք տուժողի, տուժողի իրավահաջորդի վրա, ինչին ի պատասխան տուժողը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ոչ, չի ազդի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ազատության մեջ, որ գտնվի, ինձ համար ոչ տաք է, ոչ սառը»,- ասաց նա՝ նշելով, որ իրեն չի հետաքրքրում՝ Ռոբերտ Քոչարյանը կլինի ազատության մեջ, թե ոչ։

Տուժողն իր դիրքորոշումը ներկայացնելուց հետո ցանկություն հայտնեց նիստերի դահլիճից հեռանալ, իսկ նախագահող դատավորը հետաքրքրվեց՝ թե որտեղի՞ց է նա իմացել դատական նիստի մասին, ինչին ի պատասխան նա ասաց՝ հրավերով, ապա հեռացավ դահլիճից։
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երեք միջնորդություն՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսով պայմանավորված խափանման միջոցն ընդհանրապես վերացնելու մասին, ինչպես նաև՝ գրավ կիրառելու մասին։ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց միջնորդությունները, որի դեմ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Մայիսի 22-ին բողոքը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ով դատավորների շրջանում ունի ամենացածր՝ -20 վարկանիշը։ Նշենք, որ Արմեն Դանիելյանը այն դատավորն է, որը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին 2019թ. մայիսի 18-ին ազատ արձակելու և մայիսի 20-ին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։ Բացի այդ՝ նա նաև բեկանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին «Մարտի 1»-ի մայր գործով գործի նյութերը տրամադրելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Արմեն Դանիելյանին բողոքի մակագրումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ետ են վերցրել վերաքննիչ բողոքները՝ գտնելով, որ Արմեն Դանիելյանը չի կարող Ռոբերտ Քոչարյանի գործով դատարան լինել։ Հունիսի 1-ին պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր բողոքներ է ներկայացրել վերաքննիչ դատարան։ Հունիսի 8-ին բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին։

Մանրամասն`«Փաստինֆո»-ի  տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով