«Վարակակիրներից վատթարացած 200 հիվանդի չեն կարողացել սպասարկել, վարչապետն ասում է հիվանդանոցներում տեղ չկա».Նունե Ներսիսյան

Վարակակիրներից վատթարացած 200 հիվանդի չեն կարողացել սպասարկել, վարչապետն ասում է հիվանդանոցներում տեղ չկա։ Իսկ մեկն արդեն մահացավ՝ շտապ օգնության կանչը ուշ սպասարկելու պատճառով։ Հիշում եք չէ , երբ հունվար ամսից սկսեց վտարանդու արշավը հիվանդանոցներ փակելու ( ծննդատներ, հակատուբերկուլյոզային դիսպանսեր, ՁԻԱՀ կենտրոն) , ցանկը կարելի է շարունակել, ես և իմ նման բազմաթիվ բժիշկներ սկսեցինք քննադատել և պայքարել այդ երևույթի դեմ ։Բազմաթիվ բժիշկներ և բուժաշխատողներ մնացին առանց մասնագիտական աշխատանք ՝բախտի քմահաճույքին։

Այսօր գուժում են մահճակալներ չունենալու լիուրը ։ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան հիշում եք չէ , երբ ՁԻԱՀ կենտրոնի համաճարակաբանը Երևան սիթի սուպերմարկետում մոտեցավ ձեզ , շատ կոպիտ հայտարարեցիք , որ որոշումը կա ։ Հիշում եք չէ , երբ Աչաջուր սահմանամերձ համայնքի ծննդատան մասին էին խոսում , դուք մեջ բերելով գուգլից հանած տվյալները, հայտարարեցիք , որ ճանապարհը այդքան էլ երկար չէ և որ ձեզ համար տարօրինակ է , որ այլ համայնքներից դիմում են Աչաջուր։ Հիմա ու՞ մ եք մեղադրում , կրկին ժիղովրդի՞ն։ Բա որ այդքան գոռում գոչում էինք , որ մահարար նախարարը քանդում է առողջապահական համակարգը , ինչ՞ու չէիք լսում։ Բա որ ասում էինք մեր երկիրը պատերազմող երկիր է ՝ շրջապատված թշնամիներով, որ ասում էինք նույնիսկ մեկ աշակերտով դպրոց են պահում , ին՞չ էիք մտածում։ ԱՍՏՎԱԾ մի արասցե բա որ հանկարծ պատերազմ լիներ ու վիրավորներ ունենայինք , ու՞ր էիք տանելու վիրավորներին ՝ հա երևի իրենց տները ինքնաբուժման ։ Հայտարարում եք բժիշկներ չունեք , հարցրեք Թորոսյանին ու՞ր են , ինչ՞ու բազմաթիվ բժիշկների օգնությունը չի ընդունում , ինչ՞ ու համակարգում աշխատող բազմաթիվ բժիշկներ վիրավորված , բայց միևնույն ժամանակ հավատարիմ իրենց երդմանը և կոչումին, ծառայում են հանուն հայ ազգի փրկությանը։ Դուք այդպես էլ չուզեցիք ընդունել , որ առողջապահությունը ազգային անվտանգության կարևորագույն մասն է։ Թորոսյանը վերջնականապես պայթացրեց ձեր տակ դրած ականը ։ Դուք եք պատասխանատու այս վիճակի համար ։ Ինչ ցանել եք , այն էլ հնձում եք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ.Նա , ով իր մերձավորի հետ մայրու անտառ է մտնում , ծառ կտրելու , կացնով փայտ կտրելու համար ,բարձրացնում է իր ձեռքը, և կացինը կոթից կոտրվելով,դիպչում է մերձավորին ու սպանում(մեջբերում Աստվածաշնչից):

Նունե  Ներսիսյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով