«Փորձում էր ինձ համոզել, թե ովքե՞ր են մեղավոր և ովքե՞ր են անմեղ Ապրիլյան պատերազմում».Ստելլա Աբրահամյան

Այս լուսանկարի և նյութի տեղադրումից հետո՝
Օրերս ամերիկաԲնակ մի պրոֆեսոր, ոմն Աղասարգիսիան, ազգանվան սկիզբն արդեն ամեն ինչ ասում է, փորձում է ինձ համոզելով պատմել իմ Հայրենիքի, իմ Ժողովրդի, Հայ Ժողովրդի իմ Հատվածի՝ Արցախահայության, պատմությունն ու կենսագրությունը։
Այնպես, որ քիչ էր մնում, նրան խնդրեի իմ մանկությունից էլ դրվագներ պատմել ինձ…
Փորձում էր ինձ համոզել, թե ովքե՞ր են մեղավոր և ովքե՞ր են անմեղ Ապրիլյան պատերազմում։
Ինձ մեծ ատելությամբ անվանեց Ռուսամոլ։
Եվ գիտե՞ք ցավը որն է, որ նա ջանասիրաբար մեծատառով էր գրում՝ թուրք, թուրքիա, ադրբեջան, ադրբեջանցի տերմինները, իսկ Արցախ և Ռուսաստան անվանումները՝ փոքրատառ…
Ես նրան փորձեցի համոզել, որ ես ոչ-մեկամոլ չեմ, այլ ի տարբերություն իրեն դեպքերին նայում եմ սթափ ուղեղով և բաց աչքերով։
Ես նրան տեղեկացնում եմ, որ ամբողջ տարածաշրջանում միայն մենք ունենք Այն՝ Ինչ ունենք, Ռուսաստանի հարևան ոչ մի պետություն Դրանք չունեն և չեն էլ ունենա, որովհետև չեն տրամադրի…
Ասացի, որ ես ապրում եմ Արցախում և ավելի լավ, քան ոչ-ոք, գիտեմ, թե ինչ է կատարվել իմ հողում և իմ ժողովրդի հետ։
Ասացի, որ Արցախի ՊԲ ն տարածաշրջանում ամենահզորն ու ամենամարտունակն է՝ բոլոր առումներով՝ ներառյալ մարտական ոգին և սպառազինությունը։
Իսկ ապրիլյանի ժամանակ, մեր շարքային զինվորների հետ( իմ որդին էլ է մասնակցել 500-րդ տանկի մեխանիկ-վարորդն էր), կողք-կողքի մարտնչել են մեր Գեներալները և Գնդապետները։
Ես սա, որպես իրականություն և իրողություն եմ ասում, որպես ականատես…
Օր ու գիշեր դիրքերում էին՝
Բակո Սահակյանը, Արշավիր Ղարամյանը, Լևոն Մնացականյանը, Օգանովսկին, Բալասանյանը և մեր մնացած բոլոր Գեներալներն ու Գնդապետները…
Շարքային զինվորների հետ կողք-կողքի մարտնչում էին՝ ղեկավարելով մարտը։
Միթե՞ հնարավոր էր лопатка ներով կռվել ու հաղթել, մինչև ատամները զինված թուրքակական արնախում դահիճների՝ հատուկ նշանակության ջոկատայինների հետ։
Միթե՞ հնարավոր էր առանց վառելիք, տանկերը հաշված րոպեների ընթացքում՝ գիշերը հանել դիրքեր և հաշված ժամերի ընթացքում հետ շպրտել թշնամու թե՛ ցամաքային և թե օդուժը…
Խնդրեցի վերջ տալ նման չար հեքիաթներին։
Վերջում նրա ջանքերով ես կոչվեցի հայտնի Ռուսամոլ, Նախկինների ստրուկ և ամենաԳլխավոր ու ամենաԳերագույն տիտղոսս՝ մեր «փրկիչ Ամերիկայի» ոխերիմ թշնամի։
Դե պարզ է, այդ ամենից հետո նա հայտնվեց բլոկում թե՛ իմ և թե՛ խմբի կողմից՝ անսահման երախտագիտությունս Ирина Сеинянин?

Ստելլա  Աբրահամյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով