Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ին շատ մեղմ մեղադրանք է առաջադրվել. հովանավորչությունը շարունակվում է.Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ, ԿԳՄՍՆ դրածո Երվանդ Սերոբյանն երեկ սրտաճմլիկ մի հայտարարությամբ է հանդես եկել և պարզաբանել, որ Շիրակի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վ. Սամվելյանի կողմից որոշում է կայացվել իրեն որպես մեղադրյալ ներգրավվելու մասին և առաջադրվել է մեղադրանք ՀՀ ՔՕ-ի 325 հոդվածի 1-ին մասով, որի հետ նա համաձայն չէ ու իրավական առումով հասկանալի և ընկալելի չէ իր համար…

Ամբողջությամբ համաձայն եմ պարոն Սերոբյանի հետ, քանի որ որևէ մեկի համար, ով ծանոթ է իր խայտառակ դասախոսական գործունեությանը, հասկանալի չէ, թե ինչպես կարելի է Սերոբյան Երվանդի նման “դասալիք” դասախոսին, ով չի կատարել իր դասախոսական բազմաթիվ պարտականությունները՝ լսարանային ժամերը, կուրսային աշխատանքների և պրակտիկաների ղեկավարումը, միայն մեղադրանք է առաջադրվել վերը նշված հոդվածով, բաց թողնելով ՔՕ-ի 308 հոդվածը՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, ինչպես նաև չկատարած աշխատանքի դիմաց վարձատրվելը, որի հետևանքով բուհին պատճառվել է ֆինանսական մեծ վնաս…
ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիքի համար, երբ իր դասախոսական պարտականությունները չկատարելով` վերջինս բազմաթիվ փաստաթղթեր է կեղծել…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մոտ մեկ տարի է Շիրակի մարզի դատախազությունը քննում է այս գործը, որի վերջաբանը այս հոդվածով ռեկտորի ԺՊ-ին մեղադրանք առաջադրելն է՝ մեր աչքերին թոզ փչելով և փորձելով բավարարել նրան այդ պաշտոնին նշանակողին և գործող մարզպետին, որի թիմակիցն է ՇՊՀ-ի ռետորի ԺՊ-ն…
Ինչ վերաբերում է դիլետանտ Երվանդ Սերոբյանին, ով ոչինչ չի հասկանում բարձրագույն կրթությունից, իսկ հիմա էլ չի հասկանում իր դեմ առաջադրված մեղադրանքը, ապա խորհուրդ կտամ վերջինիս ուշի-ուշով հետևել իմ գործողություններին ու հասկանալ, թե ինքն ի՛նչ հանցանքներ է գործել իր կողմից ատելի և չսիրված “Մանգոյի” դեմ (այսինքն` մանկավարժական ինստիտուտ, մեջբերում եմ իր բառերը ՇՊՀ-ի մասին)…

Սա է Նիկոլ Փաշինյանի արդարությունը՝ աչքակապությամբ և մարդկանց աչքերին թոզ փչելով համոզել, որ ինքը նաև պայքարում է իր թիմակիցների անօրինականությունների դեմ… Այնինչ` դա տարրական թայֆաբազություն և հովանավորչություն է…

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյանի   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով