Ես, լինելով ժողովրդի մի մասնիկ, չեմ ընտրել այս իշխանավորներին և չեմ բերել իշխանության.Հայկ Կիսեբլյան

Ես, լինելով ժողովրդի մի մասնիկ, չեմ ընտրել այս իշխանավորներին և չեմ բերել իշխանության, սակայն և հարգում ու ընդունում եմ նրանց ընտրածների որոշումը: Այս 1-2 տարիների ընթացքում բացահայտ դեմ եմ արտահայտվել մի շարք երևույթների, օրինակ՝ հակատուբերկուլյոզային դիսպանսերների փակմանը, քանի որ գիտակցում եմ, որ պատերազմական իրավիճակում և սեյսմոակտիվ գոտում գտնվող երկրին, այդ բուժհաստատությունները պետք են օդ ու ջրի նման: Այնինչ ինձ այդ կարծիքիս համար պիտակավորել են, անվանել ծախված: Այսօր սակայն ինքներդ եք տեսնում, որ այդ հակատուբերկուլյոզային արդեն նախկին դարձած կենտրոնները և մյուս փակվող և փակված բժշկական հաստատությունների պես, մեզ իսկապես պետք եկան:

Կորոնավիրուսային համաճարակի առաջին օրերին՝ փետրվարի վերջին, ես էի բարձրաձայնողներից մեկը, որ դեղատներում ալկոգելների և դիմակների գները վերահսկել է պետք և որ կառավարությունը պիտի վերահսկի դիմակների և ալկոգելերի պաշարները: Սակայն միաժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարում էր, որ «կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցների կարիք չկա» և «դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չկա»:
Ես էի հայտարարողներից մեկը, որ 1-2 կորոնավիրուսով վարակրի գրանցված դեպքն արդեն իսկ բավական է և հարկավոր է, որ կառավարությունն անմիջապես փակի Հայաստանի սահմանները և սահմանի խիստ վերահսկողություն, քանի որ ես այն ժամանակվանից էլ գիտակցում էին, որ եթե 1-2 դեպքն արդեն հայտնի են, ուրեմն արդեն կան նաև ևս 10-20-ն էլ, քանի որ կորոնավիրուսն ունի ասիմպտոմ ինկուբացիոն շրջան և որ վիրուսը տարածվելու է երկրաչափական պրոգրեսիայով: Սակայն մարտի 1-ին ժողովրդի սերն ու մեծամասնության համակրանքը վայելող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում խնդիրներ առաջացնի», և ժողովուրդը ապավինեց ու հավատաց նրան, անտեսելով կորոնավիրուսային վտանգը և իր կյանքն ու առողջությունը մատնեց մեծ վտանգի: Հետհեղափոխական էյֆորիայի մեջ գտնվող ժողովուրդը հավատաց և ապավինեց իր ղեկավարին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երբ ես և մի շարք այլ մարդիկ խոսում էինք, որ սահմանադրական փոփոխության «այո-ոչ»-ի հանրաքվեն և քարոզարշավը և մյուս զանգվածային միջոցառումները պետք է չեղարկվեն՝ մեզ համարում էին հակահեղափոխական բաներ խոսող չարակամ անձինք: Սակայն հիմա ի՞նչ է պարզվում, ո՞վ էր իրական չարակամը:
Ընդհուպ մինչև մարտի 12-ը Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ էր իրականացնում, անգամ ընդհատելով իր վարչապետական պաշտոնավարումն արձակուրդով և հայտարարում էր, որ քաղաքական հակառակորդներ կան, որ կորոնավիրուսից ավելի վտանգավոր են և որ քարոզարշավն ու հանրաքվեն ավելի կարևոր են, քան կորոնավիրուսը. «կորոնավիրուսներին պինցետով հատիկ-հատիկ հանելու ենք, տնական արաղով դեզինֆեկցիա անենք»:
Եվ այսքանից հետո ես մեղավո՞ր եմ այս կառավարության սխալների համար:
Ի սկզբանէ ինչ որ պետք էր, պատշաճ չարեցին, կորոնավիրուսի դեմ պայքարի մասին բարձրաձայնողներին ծաղրուծանակի ենթարկելով, հակահեղափոխական հանելով: Այդ իսկ պատճառով այսօր հասանք այս աղետալի վիճակին: Եվ էլի ու էլի վարչապետը մեղադրում է ժողովրդին ու ընդդիմադիրներին:
#STOP_NIKOL_2020

Հայկ  Կիսեբլյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով