«Շատ վերվեր մի թռեք ,նոր բան չկա».Վահան Բաբայան

Այսօր Փաշինյանը մի գրառում է արել և ներկայացրել,որ ՀՀ-ում զենք է արտադրվում և գրել «կառուցենք Հայաստանը նորովի» իբր միայն իր ղեկավարած Հայաստանում է նման բան եղել և մի բան էլ նորովի է անվանում այն ինչը ներկայացնում է:
Եթե ոմանց հիշողությունը ջնջվել է թավիշի գալով,շատերի մոտ հիշողության հետ խնդիր չկա և պետք չի նախկին ձեռքբերումները ուրանալ և ծափահարել մանիպուլյատորի ամեն մի լուսանկարին կամ գրած իբր նորույթին:

Սերժ Սարգսյանի նախագահ լինելու տարիներին ահռելի աշխատանք է տարվել հայկական զենքի արտադրության գործում:
Միայն վերջին թարմ օրինակը կներկայացնեմ 2018 մարտին,թե ինչպիսի զենքեր են արտադրվել Սերժ Սարգսյանի օրոք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախագահ Սերժ Սարգսյանի օրոք հիմնադրվել է պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի որոշման հիման վրա և նպատակ էր հետապնդում ներկայացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում առկա ժամանակակից բարձր տեխնոլոգիական, նորարարական մշակումներն ու պատրաստի լուծումները, նաև նպաստել Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:

Իսկ արդեն«ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսում ներկայացված են եղել ոչ միայն արտասահմանյան արտադրության զինատեսակներ, այլև հայկական:
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտի 29-ից 31-ը անցկացվող սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունը բազմամարդ է եղել:Դրան մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Այդ ցուցահանդեսին աշխատակիցները ներկայացրել էին հայկական արտադրության անօդաչու թռչող սարք, ականորսիչներ, զրահապատ տեխնիկա, տանկեր, ցածր թռչող ուղղաթիռներ, ինքնաթիռներ խոցելու համալիր:Հայկական անօդաչու թռչող սարք Արմի 95 օրինակ, լսել ՞եք:
Օրինակ լսել՞էիք«Կորնետ» համալիրի մասին ,այն նախատեսված է տանկերը, զրահապատ տեխնիկան, ցածր թռչող օբյեկտները խոցելու համար: Կարող է խոցել մինչև 8 կիլոմետր: Որևէ տեխնիկա իրեն խոցել չի կարող, դա գրեթե անհնար է, հեռավորության վրա փոքր է երևում, իսկ կրակելուց հետո էլ կարող ես փակել, գնալ:
Ներկայացվել էին նաև ժամանակակից ականորսիչներ, որոնք կարող են մինչև 22 ժամ լիցք պահել: Դրանք գտնում են բոլոր տեսակի ականները, որոնք իրենց մեջ երկաթ են պարունակում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շատ բաներ արվել են և ի տարբերություն այսօրվա սելֆիի մասնագետի դա չի գովազդվել համացանցում:Շատ բան էր էլ եղել է պետական գաղտնիք և մենք հետո մի օր կիմանանք:Մի խոսքով հասկցաողները հասկացան :

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով