«Լուսավոր» շտրեյկբրեխերը և Զիցնախագահը

Այսօր միայն ծույլը չի արտահայտվել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի սպասելի, բայց բովանդակության և հիմնավորման տեսանկյունից խիստ տարակուսելի՝ հուլիսի 7-ից հետո ՍԴ դիմելու որոշման մասին: Շատ որակումներ տրվեցին նաև ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առանց երկմտելու ինքն իրեն լիազորություններից փաստացի զրկելու ԱԺ որոշումը ստորագրելու մասին: Եվ այս իրողությունները բոլորովին էլ աննախադեպ չեն, բազմիցս ականատես ենք եղել թե ԼՀԿ ֆրակցիայի և թե Ա. Սարգսյանի երկդիմի կեցվածքին:

Պարզապես բոլորս հույս էինք փափագում, որ ավելի ցածր գլորվելու տեղ էլ չկա, ուստի տրամաբանորեն պետք է սկսվի թե ԼՀԿ ղեկավարի և թե Արմեն Սարգսյանի ծնկներից կանգնելու և վերջապես հայրենանպաստ գործողություններ սկսելու ժամանակը: Բայց ինչպես որ ասվում է հին անեկդոտի մեջ՝ մեզ թվաց, որ հասանք հատակին, բայց մեկ էլ տակից թակոց եկավ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանց համար, ովքեր չգիտեն, թե ովքեր են շտրեյկբրեխերը, հստակեցնենք՝ դրանք գործադուլի ժամանակ կապիտալիստական ձեռնարկությունում աշխատող և գործադուլը վիժեցնող մարդիկ են, գործադուլաբեկ դավաճաններ: Սրանց սովորաբար կաշառում էր ձեռնարկությունների ադմինիստրացիան, որպեսզի կազմալուծեն գուրծադուլավորների կողմից տարվող քարոզչական աշխատանքը և ներսից քայքայեն դժգոհողների միասնությունը: Սովորաբար դրանց վերջը վատ էր լինում: Գործադուլների ավարտից հետո դրանք շատ հաճախ արժանանում էին իրենց գործընկերների արհամարհանքին և ստիպված էին լինում թողնել աշխատանքը:

Դե իսկ Զիցնախագահը դա մի մարդ է, ով զբաղեցնում է բարձր պաշտոն, բայց չունի կարևոր որոշումներ կայացնելու իրավունք: Զիցնախագահների ինստիտուտը շատ տարածում ստացավ հատկապես ԱՄՆ-ում մեծ դեպրեսիայի տարիներին, երբ առաջ եկան զանազան խարդախներ, որոնք այլոց նշանակելով մեկ օրվա կյանք ունեցող ձեռնարկություններում՝ իրենք մնում էին ստվերում: Իսկ Զիցնախագահները այնուհետև դատվում էին, քանի որ ստորագրում էին իրենց դեմ տված բոլոր փաստաթղթերը և ուստի կրում էին ամբողջ պատասխանատվությունը: Պատկերն ավելի քան ակնհայտ է: Արմեն Սարգսյանը ստորագրում է այն, ինչ իրեն դեմ են տալիս ԱԺ-ից: Դժվար թե նա չի հասկանում իր կեցվածքի հետևանքները՝ հաշվի առնելով իր հսկայական փորձը:

Մնում է հասկանանք, թե այդ ինչ լծակ ունի Խենթ Գլխարկագործը այդ մարդու վրա: ԼՀԿ առաջնորդը դարձյալ ապացուցեց, որ նա չունի նպատակ Հայաստանը հանել այս աղետալի վիճակից: Նա ունի այլ օրակարգ, որը հավանաբար սերտորեն կապված է Խենթ Գլխարկագործի օրակարգի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնպես որ պարոն Մարուքյանը լավ կանի այլևս ԱԺ բարձր ամբիոնից բոցաշունչ ելույթներ չունենա այն մասին, թե ինչպես պետք է Կառավարությունը մարդկանց բաժանի այն 350 միլիարդ դրամը: Դուք ո՜ւր, ժողովրդի մասին մտահոգվելն ո՜ւր:

Ամփոփելով հիշեցնենք, որ իրականում, ինչպես որ այսօր պարզվեց, ՀՀ Սահմանադրական դատարանն այնքան էլ անպաշտպան չէ, որքան կարծում էր ինքն իր իշխանության գիտակցումից խենթացած խորհրդարանային մեծամասնությունը: Պարզվում է, Հրայր Թովմասյանը մոտ օրերին Վարչական դատարանում կբողոքարկի Ազգային ժողովի ընդունած այն օրենքները, որոնք ընդունվել են առանց ՍԴ պարտադիր եզրակացության:

Սպասենք զարգացումներին:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով