Նոր որոշում. անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում քաղաքացիները կտուգանվեն. armeniasputnik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստի ավարտից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց` վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթղթի առկայությունը։

«Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում քաղաքացին կտուգանվի 10 000 դրամով։ Խնդիրն այն է, որ դիմակ չդնելու համար երբեմն վարչական տույժի ենթարկելիս քաղաքացիների մոտ չեն լինում փաստաթղթեր, ինչը խնդիրներ է առաջացնում»,–ասաց Փաշինյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա կրկին կոչ արեց դնել դիմակներ` ասելով, որ իր` կորոնավիրուսով վարակվելուց հետո ողջ ընթացքում եղել է դիմակով։ Փաշինյանը վստահեցրեց` հենց դրա շնորհիվ է, որ իր հետ շփված որևէ մեկը չի վարակվել կորոնավիրուսով։

Նշենք, որ դիմակ չդնելու համար նույնպես նախատեսված է 10 000 դրամ տուգանք։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 425–ով և դարձել 17 489։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 529 մարդ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր` վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակված անձանցից 10-ը մահացել են։

armeniasputnik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով