«Մի իքս պահի թվերը սկսեցին աճել կարանտինի պայմաններում, որովհետև մարդիկ ձանձրույթից սկսեցին ավելի շատ գնալ իրար տուն՝ կոֆե խմելու». Նիկոլ Փաշինյան

«Մի քանի անգամ եղել է, որ կարանտինի վերադառնալու եզրին ենք եղել, հետո, որ սկսել ենք վերլուծել, երբ հասկացել ենք, որ տարածման ամենամեծ օջախները հարևանությունն է, այսինքն՝ մարդկանց չենք թողնում գալ, օրինակ՝ Հանրապետության հրապարակ, բայց ամենամեծ աղբյուրը Հանրապետության հրապարակը չէ, ամենամեծ վարակի օջախը բակերն են, բիսեդկաները և հարևանությունը»,- պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մի շքամուտքում վարակվում է մի մարդ, հետո սկսվում է շղթայական տարածվել, որովհետև մենք մի շատ սիրելի սովորություն ունենք՝ գնալ իրար տուն կոֆե խմելու: Շատ լավ, բոլորիս համար թանկ սովորություն է, բայց ոչ էս ժամանակաշրջանի համար: Հիմա մենք կարանտինը որ փակեցինք, ինչ եղավ. մի իքս պահի թվերը սկսեցին աճել կարանտինի պայմաններում, որովհետև մարդիկ ձանձրույթից սկսեցին ավելի շատ գնալ իրար տուն՝ կոֆե խմելու: Եվ դրանից վարակը ավելի շատ սկսեց տարածվել: Եվ հետևաբար, այո, մենք քանի անգամ եկել՝ եզրին ենք հասել, հետո հասկացել ենք, որ պետք է մարդկանց հետ… ես էլի եմ ասում՝ մեր մեթոդը խոսակցությունն է: Մենք չենք կարող ամեն քաղաքացու կողքը ոստիկան դնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կարանտինով կարող են փողոցները փակել, բայց չեն կարող ամեն դռան առաջ մի ոստիկան դնել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարչապետը դարձյալ կոչ արեց առանց դիմակի ընտանիքի անդամ չհանդիսացող մարդու հետ չհաղորդակցվել. «Սոցիալական հեռավորությունը պահպանել նույնիսկ դիմակով շփվելիս և ախտահանել ձեռքերը, և այն դեպքերում, երբ կասկածելի դեպք կա տանը, նույնիսկ տան անդամների հետ է պետք դիմակով շփվել, տարիքով ավագների հետ էլ է պետք դիմակով շփվել, որպեսզի նրանց չվարակենք»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով