Նաիրա Զոհրաբյանն ավելի զուսպ պետք է լինի, որովհետև գործընթացի ընթացքում կարող են շատ տարբեր ինֆորմացիաներ դուրս գալ նաև տիկին Զոհրաբյանին վերաբերվող.Ալեն Սիմոնյան

ՀՀ իշխանությունը որևիցե մեկին ձերբակալելու քաղաքական որոշում չի կայացնում, ինչպես որոշում չի կայացնում կազմակերպություններից մեկի կողմից 30 մլրդ դրամի գումար պետբյուջեից պահել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացը քաղաքական է։

«Նաիրա Զոհրաբյանն ավելի զուսպ պետք է լինի, որովհետև գործընթացի ընթացքում կարող են շատ տարբեր ինֆորմացիաներ դուրս գալ նաև տիկին Զոհրաբյանին վերաբերվող։ Տիկին Զոհրաբյանը և մեր մյուս գործընկերներն իրենց գնահատականների մեջ ավելի զուսպ պետք է լինեն, որովհետև ստացվում է այնպես, որ գնահատական է հնչում և մեկ էլ պարզվում է, որ իրականում այլ բան է տեղի ունեցել և մեր գործընկերները հայտնվում են մեղմ ասած ծիծաղելի վիճակում»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին՝ ինչու հենց այս փուլում այդ գործերը ջրի երես դուրս եկան, ԱԺ փոխխոսնակն էլ նկատեց՝ իսկ ինչու՞ Գագիկ Ծառուկյանը հենց այս փուլում նման հայտարարություն արեց։ Ալեն Սիմոնյանն ասաց, որ թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ մնացածները կարծում են, որ կարող են քաղաքական գործունեությամբ պատսպարվել քրեական այն գործերից, որոնք իրենց հետ կապված կան.«Նշված քրեական գործերը Պարոն Ծառուկյանի հայտարարության օրը չեն հարուցվել։ Ապացուցելու որևէ բան չկա»,-ասաց ԱԺ փոխխոսնակը։

Դիտարկմանը, որ դրանք հաջորդել են Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն այն մասին, որ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի.

«Քրեական գործերը հարուցվել են շատ ավելի շուտ, քան պարոն Ծառուկյանը նույն այգում, որտեղ մինչ այդ հանդիպումներ էր ունենում, հայտարարություններ է արել կապված իշխանության 100 տոկոսանոց փոփոխության հետ։ Ժամանակագրությունը չի կարելի կեղծել. Դրանք թվեր են, որոնք ակնհայտ են։ Նույն այն փաստաթուղթը, որը երեկ շրջանառության մեջ է հայտնվել, իմ ունեցած տեղեկություններով դա շատ ավելի շուտ է գտնվել և մեկ այլ քրեական գործի շրջանակներով է դա ի հայտ եկել»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով