«Միջակություն ես, չե՞ս ընկալում, որ երկիր ես քանդում, հայրենի՛ք, այ անհայրենիք….».Արփի Խաչատրյանը`Փաշինյանին

Հերթը հասավ ոստիկանների նկատմամբ ատելության քարոզին, դու լրիվ անասու՞ն ես, հիմա էլ քաղաքացուն ատելություն և անվստահություն ես քարոզում՝ ոստիկանության նկատմա՞մբ…

Դատավոր, դատախազներից գործդ ավարտին հասցրիր, մնացել էին ոստիկանները՞…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լավ, ի՞նչ է նշանակում փռել ասֆալտին, ծեծել, դարձնել կիսամարդ ու նոր տանել ոստիկանական բաժանմունք, էլ ի՞նչ թերարժեքության բարդույդներով ես տառապել, ո՞վ է մեղավոր քո չկայացած մանկության, քո կիսատ պռատ պատանեկության, քո լղոզված կյանքի ու կենսագրության համար…

Հոգևոր հորդ ժամանակների վերարտադրումն ես կյանքի կոչու՞մ, թե՞ դու փորձում ես գերազանցել ուսուցչիդ…

Չես հասկանու՞մ, որ դու անգամ տավարած չես կարող լինել, ուր մնած մի ողջ ժողովրդի վարչապետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դու հասարակ ամբոխավար ես, հիվանդ հոգեբանությամբ, ով յուրահատուկ սիմտոմ ունի ուսադիրների նկատմամբ, ատելության սիմտոմ…

Բավական է շուրջ բոլորդ ատելություն ու մաղձ տարածես…

Հանգիստ թող ժողովրդին, քո ազգադավ գործերը բավական է բարդես՝ ժողովրդի ու նրա պահանջների վրա, այն ժողովրդի ում թեթև ձեռքով զավթեցիր վարչապետի աթոռը, այն ժողովրդի ում անվանեցիր Պողոս, ում թողեցիր անաշխատանք ու սովի մատնեցիր…
Ժողովուրդը քեզանից ատելություն չի պահանջում, այլ հաց, այո՛ օրվա հաց, իր երեխաններին կերակրելու համար, այ այդքան թշվառ դարձրեցիր Ժողովրդին…

Միջակություն ես, չե՞ս ընկալում, որ երկիր ես քանդում, հայրենի՛ք, այ անհայրենիք…

Դու վառ երևակայություն ունես, այդ երևակայության արդյունքում հայտնվեցիր այդ աթոռին ու մտածեցիր խոստացածդ դավադիր, հակահայ ծրագրերդ կիրականացնես, այն ծրագրերը, որի համար էլ զավթեցիր այդ աթոռը։

Այնպես, որ ամեն ինչ պարզ էր ի սկզբանե։

Հիմա զուր մի փնտրիր հակահեղափոխականներ, քանզի քո հեղափոխությունը Միֆ էր։Ուղղակի հաշտվիր այն մտքի հետ, որ դու ձախողել ես ու հեռացիր։

Չկա քո փնտրած հակահեղափոխականը, քանի որ հեղափոխություն չի եղել…

Կան խելացի և հայրենասեր մարդիք, ովքեր չեն թողնի երկիրը քանդես…

Հիմա ի՞նչ ես ուզում, որքա՞ն մարդու կյանքի գին ես ուզում, որ հանդարտվես, գնա՛, չես հասկանու՞մ, գնա խաղաղությամբ, այլապես մարդկանց համբերության բաժակը՝ կճայթի…

Արփի  Խաչատրյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով