Մարդկանց գաղտնալսելու օրենքն էլ չօգնեց և COVID-19-ի դեմ պայքարի գործում Հայաստանը զբաղեցնում է ամենավերջին հորիզոնականները

Արարատի մարզում վարակակիրների թիվը, մոտ է մի քանի անգամ Հայաստանի բնակչությունը գերազանցող մի շարք երկրների թվին: Արարատի մարզը զբաղեցնում է Հայաստանի ընդհանուր տարածքի 7 %-ը: Բնակչությունը մոտ 258200 մարդ է: Եվ միայն Արարատի մարզում, վերջին տվյալներով, COVID-19 կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 1069 է, որոնցից 432-ը՝ առողջացած, 15-ը՝ մահվան ելքով։ Սա նշանակում է, որ միայն Արարատի մարզում վարակակիր հանդիսացող քաղաքացիների թիվը կարելի է համեմատել մի քանի անգամ Հայաստանի բնակչության ընդհանուր թվաքանակը գերազանցող Մավրիտանիայի (1,049 վարակված. 4,640,624 բնակչություն), Մադագասկարի (1,052 վարակված, 27,638,626 բնակչություն), Թունիսի (1,087 վարակված, 11,810,540 բնակչություն), Զամբիայի (1,089 վարակված, 18,345,399 բնակչություն), Հոնգ-Կոնգի (1,108 վարակված, 7,493,083 բնակչություն), Նիկարագուայի ( 1,118 վարակված, 6,619,345 բնակչություն) հետ:

Եվ այս ամենն այն պարագայում, երբ Հայաստանը COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծախսել է տասնյակ միլիոններ և ընդունել է ամենակուրիոզային օրենքները, որոնց մասին չէր անցել և ոչ մի այլ պետության իշխանավորների մտքով, օրինակ՝ մարտի 31-ին, Հայաստանի խորհրդարանն ընդունեց օրենք, որն իշխանություններին օժտում է գաղտնալսման լայն լիազորություններով, որին իբրև թե իշխանավորներին պետք էր կորոնավիրուսի դեպքերին հետևելու համար: Օրենքը հեռահաղորդակցման ընկերություններից պահանջում է իշխանություններին տրամադրել իրենց բոլոր հաճախորդների հեռախոսային տվյալները, այդ թվում հեռախոսահամարները, զանգեր կատարելիս ու տեքստային հաղորդագրություններ ուղարկելիս նրանց գտնվելու վայրը, ժամը և ամսաթիվը: Իշխանությունները պետք է այդ տվյալներն օգտագործեն COVID-19-ով վարակված և նրանց հետ սերտ շփում ունեցած մարդկանց հայտնաբերելու, մեկուսացնելու կամ ինքնամեկուսացնելու և հսկողության տակ պահելու համար:
Պարզվում է, որ այսպես կոչված «կորոնավիրուսի դեմ պայքարի համար» անհրաժեշտ այդ օրենքը մի խումբ այլ նման օրենքների ու որոշումների հետ միասին վերցված, ամենևին էլ չփրկեցին Հայաստանը: Մի շարք վիճակագրական տվյալներով, COVID-19-ի դեմ պայքարի գործում Հայաստանը պարբերաբար զբաղեցնում է ամենավերջին հորիզոնականները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆոտոլրագրող   Հայկ    Կիսեբլյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով