Հիմա պատկերացրեք, եթե Փաշինյանի վախերի ամենամեծ պատճառը հանդիսացող ՛«նախկինների՛» ժամանակ եղած համավարակների ժամանակ մեզ այսպես ստիպեին դիմակ կրել և 3 անգամ երկարացնեին ԱԴ-ն ու խաղաղ ցույցերի իրավունքը խլեին քաղաքացիների ձեռքից

Հիմա պատկերացրեք, եթե Փաշինյանի վախերի ամենամեծ պատճառը հանդիսացող ՛«նախկինների՛» ժամանակ եղած համավարակների ժամանակ մեզ այսպես ստիպեին դիմակ կրել և 3 անգամ երկարացնեին ԱԴ-ն ու խաղաղ ցույցերի իրավունքը խլեին քաղաքացիների ձեռքից, ի՞նչ կլիներ: Կլիներ մի քանի բան՝
1. Նիկոլի ընտանեկան դուքյան հանդիսացող դեղին մամլո միջոցը անհապաղ կսկսեր տարածել միֆեր, որ Սաշիկի բիզնեսնա, դրա համար բոլորիս ստիպում են,մ որ առնենք ու կրենք:
2. Սաքունցա-Բարսեղյանական ոհմակը կսկսեր բոցաշունչ տեքստեր տիրաժավորել այն մասին, որ սա աննախադեպ է, մարդու իրավունքների նման ոտնահարում աշխարհի ոչ մի երկրում չկա, ամոթ, Հայաստանը վերածվում է բռնապետության և այլն:
3. Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի ամբիոնին ամեն օր իշխանափոխության կոչեր կհնչեցներ:
Ես Սաշիկին չեմ ճանաչում և չեմ կարող ոչինչ ասել իր բիզնեսների կամ ազնվության մասին: Բայց Հայաստանում արդեն շատ քիչ մարդիկ են մնացել, ովքեր հավատում են Նիկոլի ազնվությանը և պարկեշտությանը:
Հիմա հարց՝
Մի՞թե այսօր հանրությունը օրինաչափ իրավունք չունի կասկածելու, որ ինչ-որ մեկը շահագրգռված է դիմակների այս աննախադեպ վաճառքը ապահովելու մեջ (հաշվի առնելով, որ բազմաթիվ լուրջ մասնագետներ փաստում են, որ դիմակը չի փրկում, փրկում է միայն սոցիալական հեռավորությունը):
Մի՞թե հանրությունը օրինաչափ հեգնանքով չպետք է վերաբերվի այսօր բոլոր այդ սուտ իրավապաշտպաններին, մարդու իրավունքների ոլորտի հանրային գործիչներին, որոնք երկակի ստանդարտների արատավոր մշակույթի կրողներն են և լուռ իրենց բներում նստած են այսօր, երբ մեր ձեռքից խլել են խաղաղ ցույցերի իրավունքը:
Մի՞թե այսօր ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները իրավունք չունեն իրենց բողոքի ձայնը հնչեցնելու Հայաստանում իշխանությունը զավթած և դրանից հիվանդագին ձևով կառչած Փաշինյանի և իր խունտայի հեռանալու մասին:
Մենք ունենք մեր կարծիքը լսելի դարձնելու իրավունքը: Վերադարձրեք մեր խաղաղ ցույցերի իրավունքը:
#STOP_NIKOL_2020

Ռեֆորմիստների  կուսակցության  խորհրդի  անդամ  Նատալյա  Սաղիյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով