Հեքիաթասացները իրենց գերագույն-գլխավորի՝ պրն. աննախադեպի առաջնորդությամբ պետք  է  հեռանան

Այսօր 2016թ.-ի ապրիլյան իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ դիրքերում մեր զինուժը սպառազինության, վառելիքի, սննդի խնդիր չի ունեցել:

Ըստ այդմ, արձանագրենք, որ տարիներ շարունակ պետականաքանդ շրջանակները՝ գրանտակերները, ապազգային իբր ընդդիմադիրները, իբր իրավապաշտպանները, գործող իշխանության հետ սերտ առնչվողները դավաճանական քարոզ են արել ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ իշխանությունների:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եւ ուրեմն քանի որ սկսել եք, պետք է ավարտին հասցնեք. հանձնաժողովը պետք է գնահատական տա այս դավադիր վարքագծին:

Ապրիլյան պատերազմում մենք բոլորս հաղթել ենք Ադրբեջանին: Հաղթել ենք մեր միասնության շնորհիվ, ժողովրդի եւ օրվա հրամանատարության, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Ակնհայտ է մի բան, որ նախկին իշխանությունները ճիշտ էին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Հաջորդը «ջրվելու» է համատարած թալանի մասին միֆը:

Հեքիաթասացները իրենց գերագույն-գլխավորի՝ պրն. աննախադեպի առաջնորդությամբ պետք  է  հեռանան:

Էդուարդ Շարմազանովի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով