Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 551, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 19 708 է, մահվան դեպքերինը՝ 445

Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 19 708-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 332 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 113 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 445-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 588 է, ընդհանուր առողջացածներինը՝ 8854, փաստացի բուժվողներինը՝ 10 409 (մեկ օրում պակասել է 53-ով): Մեկ օրում թեստավորվել է 1843 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 93 786 քաղաքացի։

Մահացած պացիենտները եղել են 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 66 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 38 (կին), 55 (տղամարդ), 85 (տղամարդ), 43 (տղամարդ), 70 (տղամարդ), 50 (տղամարդ), 70 (տղամարդ) և 56 (տղամարդ)տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով