Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 320, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 20 588 է, մահվան դեպքերինը՝ 477

Հայաստանում հունիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 320 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 588-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 360 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 117 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 477-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 865 է, ընդհանուր առողջացածներինը՝ 9131, փաստացի բուժվողներինը՝ 10 980 (մեկ օրում պակասել է 518-ով): Մեկ օրում թեստավորվել է 1951 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 96 843 քաղաքացի։

Մահացած պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (կին), 81 (տղամարդ), 85 (կին), 70 (տղամարդ), 53 (տղամարդ), 84 (կին), 84 (տղամարդ), 62 (կին) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով