«Հագելի ժողովուրդ, որքան երկար լսեք ВОЗ-ի տղերքին, այդքան ավելի վատ է լինելու…».Գևորգ Գրիգորյան

«Թարգմանեմ» առողջապահության նախարարի «կոչը»`
– ավելի խորացրեք մեր երկրում տիրող սգո վիճակը
– թողեք թող իշխանության ներկայացուցիչները բոլոր կաֆե-ռեստորաններում միշտ տեղ ունենան, թե չէ մի տեսակ է, որ նրանք գան և կաֆեն լցված լինի
– մոռացեք ձեր ուրախ առիթները և որևէ առհասարակ մի ուրախացեք
– մնացեք միայն ֆեյսբուքյան շփման հույսին, քանի որ իրենց live-ում ամեն ինչ լավ է և դուք որևէ բանի կարիք չունեք
– մնացե՛ք տանը և կորցրեք իրականության զգացումը
– մնացեք տանը, որ ВОЗ-ի տղերքը կարողանան ընդունեն բոլոր օրենքները, որոնք կտանեն ձեզ լիակատար կործանման
-մնացեք տանը, որ իրենք կարողանան լափել այնքան փող որքան որևէ իշխանություն չի կերել
– մնացեք տանը, որ իրենք նեղութուն չկրեն գումար ծախսել և համաճարակի դեմ պայքարել
– մնացեք տանը, որ իրենք նեղություն չկրեն և մտածեն

և դեռ շատ կետեր կան, որ կարող եմ անդրադառնալ, բայց այդքան ժամանակ չունեմ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ իրականում` մենք արդեն ձեռք ենք բերում կոլեկտիվ իմունիտետ և օգոստոսին վարակը մի որոշ չափով կնահանջի…

Հագելի ժողովուրդ, որքան երկար լսեք ВОЗ-ի տղերքին, այդքան ավելի վատ է լինելու…

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ  Գրիգորյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով