Սիրելի երեխաներ, մնացեք տանը, որ դպրոց գնաք աշնանը․ ԿԳՄՍ նախարարը կորոնավիրուսի դեմ պայքարի գործում ակնկալում է ուսուցիչների և աշակերտների աջակցությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆերսբուքյան գրառմամբ դիմել է ուսուցիչներին և հորդորել, որ վերջիններս իրենց աշակերտներին ամառային արձակուրդներին օգտակար խորհուրդներով զերծ պահեն կորոնավիրուսի տարածումից։ Այս առիթով ԿԳՄՍ նախարարը գրել է․

«Դիմում եմ ուսուցիչներին

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սիրելի ուսուցիչներ,

Չնայած այն հսկայական համատեղ ջանքերին, որ ներդրեցինք գարնան ամիսներին ձեզ հետ միասին՝ հեռավար եղանակով կրթության շարունակականությունը ապահովելու համար, վստահ եմ՝ յուրաքանչյուրս կարծում է, որ լավագույն տարբերակը կլինի, եթե սեպտեմբերին դպրոցները բացվեն և երեխաները դպրոց գնան սովորականի պես՝ դասարանում դասի հետ միասին ընկերների հետ շփվելու, իրարից ու ձեզնից կարոտը առնելու, կյանքը նորմալ հուն տանելու։

Այս նպատակն արժե, որ հիմա միասին ևս մեկ անգամ ներդնենք մեր ջանքերը՝ հորդորելու մեր երեխաներին՝

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

✅սահմանափակել իրենց բակային շփումներն ու խաղերը,
✅պահպանել հակահամաճարակային կարևոր կանոնները՝
✅կրել դիմակ,
✅ձեռքերը պարբերաբար ախտահանել,
✅պահել հեռավորությունը։

Խնդրում եմ այս կոչով դիմել ձեր աշակերտներին, համատեղ մտածել ամառային հետաքրքիր առաջադրանքներ, որոնք նրանց կպահեն տանը՝ միաժամանակ նպաստելով երեխաների զարգացմանն ու ճանաչողական հետաքրքությունների ընդլայնմանը։ Առաջարկեք հետաքրքիր ֆիլմեր դիտել ու հետո ընկերներով քննարկել հեռավար, առաջարկեք կարդալ ու գրքերի հեռավար ամառային քննարկումներ կազմակերպել, առաջարկեք օգնել ծնողներին, մի համեղ բան պատրաստել, մասնակցել կենցաղային գործերին, փորձել մի լրացուցիչ բան ինքնուրույն սովորել։

Վստահ եմ՝ աշակերտները կլսեն ձեզ, որովհետև ուսուցչի հեղինակությունը մեր հասարակությունում եղել է ու պետք է մնա շատ բարձր։

Սիրելի երեխաներ, մնացեք տանը, որ դպրոց գնաք աշնանը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով