Գյուլիքևխյան փողոցում բախվել են «Infiniti FX35» և «Nissan Тeana մակնիշների ավտոմեքենաները․ կա տուժած

Մայիսի 31-ին, ժամը 22։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ բախվել են «Infiniti FX35» (վարորդ՝ Հովհաննես Մ․, ծնված 1996 թ.) և «Nissan Тeana» (վարորդ՝ Արմեն Թ․, ծնված 1969 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Արմեն Թ․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով