ԱԺ-ն 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու օրենքը, ԼՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը, ԲՀԿ-ն դեմ քվեարկեց

Ազգային ժողովը 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին օրենքը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ԲՀԿ-ն դեմ քվեարկեց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարման կարգով ելույթ ունեցավ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը և նշեց, որ խորհրդարանը կողմ քվեարկեց հակասահմանադրական օրենքի: «Սահմանադրոթյան 208-րդ հոդվածում հանրաքվեի մասով միայն մեկ դրույթ կա՝ հանրաքվեն հետաձգելու, հանրաքվեն չեղարկելու դրույթ չկա, նույն տրամաբանությամբ ԱԺ-ն կարող է քվեարկել և չեղարկել, օրինակ, հունիս ամիսը, կամ, ասենք, Նոր տարին: Այդ իսկ պատճառով ԲՀԿ-ն, հայտնելով հստակ դիրքորոշում, քվերակել է դեմ, այդ տրամաբանությամբ եկեք չեղարկենք հունիս ամիսը»,- ասաց պատգամվորը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ տիկի՛ն Զոհրաբյան, սպասում ենք Ձեր հեղինակած նախագծին:

Վարման կարգով ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և նշեց, որ բոլոր օրենքները պետք է միտված լինեն ծառայելու ՀՀ քաղաքացուն ու նրանց անվտանգությանը, այս նախագիծը նրա մասին է, որ համավարակով պայմանավորված՝ հնարավոր չէր պարզապես անցկացնել հանրաքվե և վտանգել քաղաքացիների կյանքը, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել չեղարկել հնարաքվեն: «Եթե ընդդիմությունն ունի մտավախություն, որ այս օրենքից հետո մենք գործող ՍԴ-ն համապատասխանեցնելու ենք 2015 թվականի Սահամանդրությանը, ապա պետք է ասեմ, որ այո, մենք դա անելու ենք»,- ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում կքննարկվի հատուկ 24-ժամյա ռեժիմով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով