Դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը

Մինչ դատարան մտնելը, Գագիկ Ծառուկյանը կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։

Նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ այսօր էլ հաստատում է այն, ինչ նախկինում ասել է երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մինչև հիմա որևէ հիմնավորում չկա, սա քաղաքական պատվեր է, որը բոլորդ էլ տեսնում եք, ժամանակը դա ցույց է տալիս։ Ես գործընկեր էի, հուշագիր էի ստորագրել և սեփականատեր էի, գնում, նայում էին, թե ինչ աշխատանք է կատարված։ Ինչ արել եմ, արել եմ իմ երկրի, ժողովրդի պատվի համար։ Եթե այսօր Ծառուկյանը հայտարարեր օ՜ այս ինչ հոյակապ վարչապետ է, իշխանություն է… Մի բան էլ ժողովրդին գցում են թուրիմացության մեջ, չի կարելի նախկինների հետ կապել։ Նայելով Մուկուչյանին, թե նա ով է եղել, հարց եմ տալիս, որ առաջին ընտրակեղծարարն էր»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և այլ քաղաքական ուժերի հետ նրա համագործակցությանը, Ծառուկյանն ասաց, որ որևէ փաստաթուղթ դեռ չեն ստորագրել, իր թիմը բանակցում է։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությանը, Ծառուկյանն ասաց, որ Քոչարյանը պետք է որոշի՝ քաղաքականությամբ զբաղվելո՞ւ է, թե՞ ոչ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով