Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ՊՈԱԿ-ներ են լուծարվել, կրճատվել ղեկավար պաշտոնների հաստիքներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակարգ իրավիճակների նախարարությանը հանձնարարական էր տվել քննարկել և ներկայացնել առաջարկություններ՝ նախարարության ենթակայության տակ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության նպատակահարմարության, թվաքանակի կրճատման, օպտիմալացման վերաբերյալ:

Եվ ահա հանձնարարականից հետո Արտակարգ իրավիճակների նախարարությունը կառավարությանն էր ներկայացրել մի քանի նախագիծ, որոնցով առաջարկել էր լուծարել Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում գործող «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն», «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն», «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն», «Պահուստ» և «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կառավարության ընդունած որոշումների համաձայն՝ այս 5 ՊՈԱԿ-ները հունիսի 18-ին լուծարվեցին։

Լուծարված կազմակերպությունների գործառույթները վերապահվելու են ՀՀ առողջապահության նախարարությանը, իսկ փրկարարական ծառայություն ընդունվողների, փրկարարական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց ուղեգրման, հաշվառման  ու այլ կազմակերպական խնդիրների լուծման նպատակով՝ Փրկարար ծառայության կառուցվածքում ստեղծվելու է համապատասխան ստորաբաժանում:

Այս օպտիմալացման արդյունքում կկրճատվեն  որոշակի թվով ղեկավար պաշտոնների հաստիքներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով