Բժիշկ Դավիդյանը երեկ փաստացի բացեց քարտերը, որ կորոնավիրուսը Հայաստանում եղել է դեռ փետրվարին և իրենք իմացել են այդ մասին

Բժիշկ Դավիդյանը երեկ փաստացի բացեց քարտերը, որ կորոնավիրուսը Հայաստանում եղել է դեռ փետրվարին և իրենք իմացել են այդ մասին: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը և կառավարությունը իմացել են, որ երկրում վարակ կա, բայց այդուհանդերձ մինչև մարտի կեսը շարունակել են իրենց ԱՅՈ-ի քարոզարշավը՝ հանուն իրենց հակապետական ու հակասահմանադրական նախաձեռնության: Շարունակել են 50 եվրոյանոց իտալական չվերթները՝ հանուն իրենց իշխանության գովազդի:
Հետևաբար վարակի տարածման այսօրվա վիճակի և այսօրվա թվերի միակ մեղավորն ու պատասխանատուն ՀՀ գործող իշխանություններն են, որոնք ձախողվել են նաև մնացած բոլոր ոլորտներում՝ երկիրը հասցնելով անդունդի եզրին և երկրի վարկանիշին զգալի վնաս տալով:
Եվ այլևս անիմաստ և անընդունելի է Նիկոլ Փաշինյանին ու այս կառավարությանը նորից նորմալ աշխատելու շանս տալը: Բոլոր շանսերը սպառված են: Մեր երկիրը դիլետանտների համար փորձադաշտ չէ: Միայն հրաժարական և հեռացում:
#Ռեժիմը_խուճապի_մեջ_է
#STOP_NIKOL_2020

Ռեֆորմիստների  կուսակցության   փոխնախագահ   Կարեն  Վարդանյանի  ֆեյսբուքյան  էջից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով