Daily Archives: 20.06.2020

Վիրավորելու դեպքում 1 մլն դրամի փոխարեն փոխհատուցել 5 մլն դրամ, զրպարտության դեպքում 5-ի փոխարեն` 10 մլն դրամ. Ալեն Սիմոնյանն առաջարկում է հնգապատկել փոխհատուցման չափը

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկ է ներկայացրել սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը հնգապատկելու վերաբերյալ: Այս մասին փաստաթուղթը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում: Ըստ Ալեն Սիմոնյանի` առաջարկը վերաբերում է Քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածին՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգին և պայմաններին. Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական… Կարդալ ավելին »

Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մոտակայքում այրվել է 3 չշահագործվող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա

Հունիսի 20-ին, ժամը 01։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայնտում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:40-ին, մարվել՝ 01:59-ին: Այրվել է 3 հատ չշահագործվող… Կարդալ ավելին »

Շանսեր կան, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ճակատում բառադիությամբ Ադրբեջանը կկարողանա մեզ գերազանցել

«Շանսեր կան, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ճակատում բառադիությամբ Ադրբեջանը կկարողանա մեզ գերազանցել։ Նաև հաշվի առնելով, որ այնտեղ թվերը նկարել սիրում են և նկարչական գործի ավանդույթներ կան պատմության խորքերից եկող։ Երջանիկ կլինեմ, եթե այս հարցում զիջենք մեր «առաջատար դիրքերն» Ադրբեջանին»։ Կարեն Վրթանեսյան

Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի մեր երկրում, և փոքրոգի մարդկանց հիվանդ ուղեղներով միտք անգամ չի անցնի, թե կարող են վիրավորել որևէ մեկին․ Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը թվիտերյան իր միկրոբլոգում գրել է. «Հպարտությամբ եմ հետևում մեր օրերի պայծառ գործիչներից մեկի` իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փայլուն գործունեությանը: Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի մեր երկրում, և փոքրոգի մարդկանց հիվանդ ուղեղներով միտք անգամ չի անցնի, թե կարող են վիրավորել որևէ մեկին: Ռուբեն ջան, պատիվ ունեմ»

Շարժական լաբորատորիայում իրականացվող օրական շուրջ 200 ՊՇՌ թեստերը հնարավորություն է տալիս արագ հայտնաբերել վարակակրին և կանխել կորոնավիրուսի տարածումը ԶՈւ-երում․ ՊՆ խոսնակ

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ մասնագետները Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայում շարունակում են համատեղ իրականացնել կորոնավիրուսային հիվանդության հետազոտություններ` ՊՇՌ թեստերի միջոցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Համատեղ աշխատանքները, ինչպես նաև վերջին շրջանում ռազմաբժշկական վարչության կողմից ընդլայնված կարողությունները հնարավորություն են տալիս օրական կատարել շուրջ 200 նմուշի… Կարդալ ավելին »

Ովքեր են աջակցել Ռոբերտ Քոչարյանին՝ գրավի գումարը վճարելու հարցում.168.am

168.am-ի  տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար 4 միլիարդ դրամ գրավ վճարելու համար աջակցելեն Սամվել Կարապետյան («Տաշիր գրուպ»), Սերգեյ Համբարձումյան («Մոնարխ»), «Սիստեմա» Բաժնետիրական կորպորացիա (Ռոբերտ Քոչարյանն այդ ընկերության Խորհրդում անկախ տնօրեն է աշխատում արդեն 10 տարի, Կորպորացիան պատկանում է ռուսաստանցի խոշոր գործարար Վլադիմիր Եվտուշենկովին), գործարար և բարերար Գեննադի Ստեփանյան (ՌԴ)։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել ՀՀ երկրորդ… Կարդալ ավելին »

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 551, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 19 708 է, մահվան դեպքերինը՝ 445

Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 19 708-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 332 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 20-ի դրությամբ… Կարդալ ավելին »

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք․այս պահին մեկուսացված է 78 անձ

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Մարտակերտի շրջանի կոնտակտավոր բնակչի մոտ: Միևնույն ժամանակ, COVID-19 ախտորոշում ունեցող հինգ քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը: Կորոնավարակն առայսօր հաստատվել է 97 քաղաքացու մոտ, որից առողջացել են 63-ը: Այս պահին մեկուսացված է 78 անձ, ընդհանուր առմամբ… Կարդալ ավելին »

Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած բուժառուներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ. ամենաերիտասարդը եղել է 38 տարեկան, ամենատարեցը` 85

Հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19708 դեպք, որոնցից 8854-ն` առողջացած, 332-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 93786 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 551 նոր դեպք և 588 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում… Կարդալ ավելին »

Այս ղեկավարները ավելի բարձր դասեցին իրենց պապերի թափված արյան հիշատակին նվիրված Հաղթանակի զորահանդեսի մասնակցությունը քան համավարակի պատճառով չմասնակցել

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ Վահան Բաբայանը  գրում  է. «Այս ղեկավարները ավելի բարձր դասեցին իրենց պապերի թափված արյան հիշատակին նվիրված Հաղթանակի զորահանդեսի մասնակցությունը քան համավարակի պատճառով չմասնակցելը: Ըստ Կրեմլի պաշտոնական տեղեկատվության ավելի քան 12 երկրների ղեկավարներ գալիս են մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին: Նրանց մեծ մասը ԱՊՀ երկրների ղեկավարներ են»: