Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մոտակայքում այրվել է 3 չշահագործվող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա

Հունիսի 20-ին, ժամը 01։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայնտում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:40-ին, մարվել՝ 01:59-ին: Այրվել է 3 հատ չշահագործվող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով