Երևանում ինքնասպանություն գործած անձը Գեղանիստ համայնքի 30-ամյա բնակիչ էր. կրոնական կազմակերպություններից մեկի անդամ. համայնքապետ

tert.am-ի  տեղեկություններով, ինքնասպանություն գործած անձը Արարատի մարզի Գեղանիստ համայնքի 30-ամյա բնակիչ էր:

Tert.am-ը զրուցեց համայնքի ղեկավար Վաչիկ Ադիլխանյանը հետ, ով տեղեկությունը հաստատեց՝ ասելով, որ բնակիչը սոցիալական խնդիրներ չի ունեցել և տեղեկություններ կա, որ նա կրոնական կազմակերպություններից մեկի անդամ  է եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համայնքի ղեկավարը հայնտեց, որ տղամարդուն հաճախ չեն տեսել գյուղում:

Հիշեցնենք,որ  մայիսի 17-ին՝ ժամը 09:10-ին Ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ Երևանի Անդրանիկի փողոցի 125 շենքից մարդ է իրեն ցած նետել: Դեպքի վայր է մեկնել քննչական խումբ, որտեղ հայտնաբերվել է մոտ 30-40 տարեկան ինքնությունը չպարզված տղամարդու դի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով