Ատելության քարոզը քրեականացնում եք, մինչդեռ ինքներդ եք այդ ատելության հիմնադիրները

Ատելության քարոզը քրեականացնում եք, մինչդեռ ինքներդ եք այդ ատելության հիմնադիրները։ Չեմ խոսա ոչ ֆեյքերի մասին, ոչ ասֆալտին փռելու, ոչ էլ շինճու քրեական գործերի մասին, քանզի դրանք բոլորն էլ վերաբերում են առանձին կոնկրետ անձանց։ Խոսքս այլ բանի մասին է. Դուք ատում եք Հայաստանը, դուք ատում եք հայ ժողովրդին, դուք ատում եք մեր պատմությունը և ի վերջո դուք նույնիսկ ատում եք ապագան։ Սոցիալական բունտից փրկվելու համար դուք մի ամբողջ ժողովրդի վտանգի եք ենթարկել՝ չեղարկելով սահմանափակումները։ Դուք նախընտրել եք տնտեսությունը մարդկային կյանքին։ Ձեզ մեկ է թե քանի հոգի արդյունքում կմահանա, միայն թե իշխանության մնաք։ Դուք ատում եք հերոսի մահով անմահացած մեր զինվորներին, որոնց ծնողները օգնություն են խնդրում ձեզանից։ Դուք իրենց օգնելու փոխարեն, բաժանելով աննախադեպ գումարներ, ապահովում եք մարտի մեկի դատավարության հետ որևէ աղերս չունեցող մարդկանց մասնակցությունը դատական նիստերին։ Ինչու՞, քանզի դա կրկին միայն ձեզ է պետք։

Այո, դուք ատելության իշխանությունն եք և ատում եք բոլորին։
Այ հենց այդ ատելությունից ելնելով եք “պատասխանատվությունը պատվիրակում յուրաքանչյուր անձի”։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Վարաքվածների թիվը կտրուկ աճում է, իսկ դու աննպատակ ու անբովանդակ ասուլիսներես տալի։

Արա  Վարդանյանի  ֆեյսբուքյան  էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով