Սուտ համար ․․․Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանն իր երկարաշունչ ասուլիսում 100 փաստ էր նշում։ Ու դարձյալ ստում էր։

Հիմա ապացուցեմ այդ ստերից մեկը՝ հիմնվելով Պետական վիճակագրական կոմիտեի տվյալների վրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպես, Փաշինյանը, անդրադառնալով կարագի գնին, նշել է․ «Կարագի գինը 2018-ին եղել է 4383 դրամ, 2019-ին 3906 դրամ, իսկ հիմա 3680 դրամ: Այսինքն գնանկում է եղել 16 տոկոսով: Սա կարեւոր է նրանով, որ երբ այս տարվա մարտին կարագի գինը 10 դրամով թանկացավ, աղմուկ աղաղակ էին բարձրացրել, բայց ոչ ոք չէր ասում, որ 2018-ին այդ գինն այնքան բարձր էր, որ հիմա ինչքան էլ թանկանա, դեռ 5 ամիս անընդհատ պետք է թանկանա, որ հասնի 2018-ի մակարդակին»։

Ըստ վիճկոմի տվյալների կարագի միջին գինը 2018–ին եղել է 5․199 դրամ, իսկ 2019–ին՝ 5․070 դրամ։

Այս տարվա գնանկումը նախորդ տարվա առաջին չորս ամիսների համեմատ, ըստ պաշտոնականի, կազմել է համապատասխանաբար 5.4, 5.8, 5.4 և 2.1 տոկոս (հղումները մեկնաբանությունում)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որտեղի՞ց է վերցրել Փաշինյանը գների մասին տեղեկությունը և ինչպե՞ս է հաշվել, որ կարագի գնի 16 տոկոս գնանկում կա, դժվար է ասել։

Վարչապետը միտումնավո՞ր է ստում, թե՞ իր աշխատակազմն է սխալ տվյալներ մատակարարում և ինքը ակամայից է դառնում ստախոս։ Հարցը հռետորական է։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն   Անդրանիկ  Թևանյանի   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով