«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է».Տիգրան Վարդանյան

Եթե տեղյակ եք, ապա վերջերս քանի որ մենք տանուլ ենք տվել Արցախի շուրջ բանակցային գործընթացը և դա անհերքելի փաստ է, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մեծ ջանքերի շնորհիվ, մի շարք պաշտոնատար անձինք, դեսպանատների ներկայացուցիչներ և այլոք, կոպիտ ասած հաշվի են նստում Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ: Նրան ընդունում է նաև Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը: Այս ամենի վառ ապացույցն է, որ Նիկոլ Փաշինյանը այսօրվա իր լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ, Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանին «պարտադրեց» բանակցել վերը նշված անձի կամ անձերի հետ:

Ի՞նչ ասեց Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց հետևյալը՝ «Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին շատ էական ու կարևոր ենք համարում»: Ներկայացուցիչնե՞ր: Լավ, վերցնենք այդ անձանցից մեկը Արայիկն է, բա մյուսները ո՞վքեր են: Պա՞րզ է, չէ՞: Դուք հասկանու՞մ եք չէ՞, թե՞ խոսքը ում մասին է գնում: Դուք հասկանու՞մ եք, թե՞ ոչ, որ Լավրովը ճիշտ էր, երբ ասում էր սեղանին կա փաստաթուղթ և այդ փաստաթուղթը փուլային տարբերակն է՝ զորքերի դուրս բերում, ադրբեջանցիների վերաբնակեցում, տարածքների հանձնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դուք հասկանու՞մ եք, չէ՞, որ այս ամենը կատարվում է կուտակված պարտքերի ֆոնին՝ ծխախոտ և ադամանդներ: Այս սրիկան կարող է մի դեպքում մարել այդ պարտքը՝ Արցախի 5-7 շրջան հանձնելով: Դուք հասկանու՞մ եք այս ամեը: Հասկանու՞մ եք, որ Արցախը ունի իրենց համար գին՝ 40 մլն. դոլլար: Սա իր միակ փրկությունն է, բայց իր և իր ընտանիքի փրկության հաշվին «մեռնում» ենք մենք:

Այս ֆոնին ինձ համար հասկանալի է դառնում այն, որ ոչ մեկ հստակ չարձագանքեց ո՛չ Լավրովին, ո՛չ Միքայել Մինասյանին, ո՛չ Ալիևին և իր ռազմաքաղաքական ղեկավարությանը: Ինձ համար հասկանալի է դառնում նաև Զոհրաբ Մնացականյանի հիստերիան, որին վերջերս ականատես եղանք: Չարձագանքեցին, որովհետև չունեն պատասխան, որովհետև… որովհետև առ ու ծախի մեջ են:

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ուզում եմ, որ հստակ գիտակցես և՛ դու, և՛ քո տերերը՝ քանի մենք կանք Արցախը միշտ մնալու է մերը, քանի մենք կանք Արցախը միշտ լինելու է մերը: Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում. մենք տեր ենք մեր թափած արյանը: Դավաճա՛ն Հուդա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տիգրան  Վարդանյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով