Ստի զինանոցն ահագին թեթևացել է, բայց դեռ դատարկ չէ

Ստի զինանոցն ահագին թեթևացել է, բայց դեռ դատարկ չէ։
Արտակարգ դրության ավարտից հետո չլուծվող սոցիալական խնդիրները, վատթարացող հարաբերություններն արտաքին աշխարհում անտրամաբանական բացատրությամբ Նիկոլը կհիմնավորի Հայաստանում սահմանադրական դատարանի գոյությամբ։ Կհիշի, որ Վահե Գրիգորյանը դեռ ՍԴ նախագահ չէ, Հայաստանում դեռ կան հատուկենտ դատավորներ, ովքեր օրենքի տառով են շարժվում, ոչ Նիկոլի մտքի թռիչքով։
ՀՀ քաղաքացիներին էլի իրենց անորակ հանրաքվեի անհրաժեշտության մեջ կփորձեն համոզել իրենց անտաղանդ քարոզարշավով։
Ու կստացվի, որ ոչինչ էլ չփոխվեց արտակարգ դրության արդյունքում։ Նույն Նիկոլը, նույն ստերը, նույն անօրինականություններն ու այս ամենից ելք գտնելու սուր անհրաժեշտությունը։
Հ.Գ. Եվ այս ամենին լուռ ու գլուխը կախ կհետևի ՀՀ նախագահը։

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր  Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով