Նախկինի ստվերի հետ կռիվ տալուց բացի իշխանությունը այլ գործ այդպես էլ չարեց

Արդեն երկու տարի է Փաշինյանի իշխանությունը զբաղված է նախկին «թալանչիների» հետ կռիվ տալով և գործնականում երկրում չի կարողանում իրականացնել բարեփոխումներ:

Պատճառները շատ են,ի սկզբանե թավշյա կառավարությունը չի ունեցել ոչ ծրագիր,ոչ կադրային բազա,ոչ էլ փորձ նրանք ունեցել են միայն պոպուլիստ ղեկավար ում մի պահ հաջողվեց մոլորեցնել մարդկանց և հանել փողոց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա տպավորություն է ,որ մեր երկիրը այլևս այլ խնդիր չունի օրակարգում և բոլոր մեր խնդիրները լուծված են,բայց մեր երկիրը շատ խնդիրներ ունի և այդ խնդիրները գնալով ավելանալու են իսկ լուծողը ոչ հայհոյող ֆեյքերն են,ոչ անիծող կանայք,ոչ էլ սամասուդների և «կոռումպացված» նախկին ռեժիմի մասին օրը 24 ժամ խոսող վարչապետը:

Ով՞ է լուծելու ներդրումների,աշխատատեղերի հարցը,ով՞է զբաղվելու հայ-ռուսական հարաբերությունների վերականգման գործով,ով՞ է ապահովելու երկրի ներքին և արտաքին խաղաղությունը,ով՞է իրականացնելու գործարար միջավայրի պաշտպանությունը,հարկային նոր քաղաքականությունը,տուրիզմի ոլորտը անկումից դուրս բերումը և մի շարք այլ հարցեր,որոնք կենսական են և ոչ հուզական:

Սրանք հարցեր են,որի պատասխանը չունի և իշխանությունը և դեռևս չունի նաև հասարակությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով