Սիրելի հայրենակիցներ ,եթե ցանկանում եք կրել դիմակներ ձեր անվտանգության համար ,գոնե կրեք բժշկական նշանակության ճիշտ դիմակներ

Այսօր ասուլիսի ժամանակ դիմակների վերաբերյալ հայտարարություն արեցի ,որից հետո մի շարք մարդիկ չգիտեմ ոնց անվանեմ (պողոսներ ու պողոսուհիներ ) , առանց հասկանալու մեղադրում են ինձ ,որպես բժիշկի : Ելնելով այս ամենից ցիտում եմ մի շարք խնդիրներ :
1️⃣Արդյո՞ք բնակչությունը օգտագործում է ճիշտ դիմակներ ( ոչ ինչ որ կտորից կարած) ,եռաշերտ ,որը ունի պաշտպանիչ շերտը:
2️⃣Արդյո՞ք ամեն հանելուց հետո փոխվում են դիմակները `այսինքն դեն են նետում և նորը օգտագործում:
3️⃣Արդյո՞ք գրպանից հանած դիմակը ,որը արդեն մի քանի օր օգտագործված է եղել ,օգուտ տալու է ,թե ոչ:
4️⃣Արդյո՞ք կարելի է տան անդամները մեկ դիմակից օգտվեն և այն էլ միայն այն ժամանակ ,երբ տանից պիտի դուրս գան` մեկը մյուսին փոխանցելով:
Այս ամենին ,եթե կգտնվի մեկը ,ով բացատրություն կտա ,ես կընդունեմ : Իսկ հիմա ավելացնեմ ,որ վարչապետի և պարետի կոչը ,որ կարող եք տանը կարած դիմակներից օգտվել ,կամ լվանալ դիմակը և օգտագործել ,հորդորում եմ ծանոթանալ դիմակների տեսակներին ,որոնք կարող են օգնել վարակի տարածմանը :
Հարգելի Բերմունդյան եռանկյունի վերջ տվեք այս դիմակներ շոուին : Հասկացանք ,որ ձեզ միայն դիմակավորված անձանց (ԱԱԾ) շոուն է դուր գալիս ,բայց մեզ չեք կարող պարտադրել ,որ դառնանք ձեր անմտությունների մասնակիցը:
Հ. Գ. Սիրելի հայրենակիցներ ,եթե ցանկանում եք կրել դիմակներ ձեր անվտանգության համար ,գոնե կրեք բժշկական նշանակության ճիշտ դիմակներ :Նաև հետևեք այն կրելու կանոններին : Ստորև ներկայացնում եմ ցանկը :

Նունե  Ներսիսյանի  ֆեյսբուքյան  էջից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով