Ռոբերտ Քոչարյանը վիրահատության կարիք ունի. Չարչյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատության կարիք ունի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

«Քոչարյանի առողջական վիճակում, ճիշտ է, դրական տեղաշարժ կա, սակայն նրան վիրահատելու անհրաժեշտություն է առաջացել»,–ասաց Չարչյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով` այս պահին դեռ հետազոտում են նրան։ Չարչյանը հայտնեց նաև, որ մինչ վիրահատությունը դեղորայքային բուժում կիրականացվի` վիրահատությունից առաջ վիճակը կայունացնելու համար։

Իսկ թե երբ կլինի վիրահատությունը և խոսքն ինչ ծավալներով վիրահատության մասին է` Չարչյանը նշեց, թե այդ մասին տեղեկություն տրամադրել չի կարող։

Մանարամասն`սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով