Օրենք, թե՞ սամասուդ.«Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն   գրում է.

Նիկոլ Փաշինյանը և իր թիմը պիտի վերջապես կողմնորոշվեն, իշխանության ղեկին հայտնվելով ուղղակիորեն դարձել են ժամանակին իրենց իսկ քննադատած՝ սամասուդի կանոններով առաջնորդվող վարքականոնների կրո՞ղը, այսինքն, օրենքը ես եմ տրամաբանությա՞մբ են այսուհետ առաջնորդվում՝ իրավապահ մարմիններին փոխարինելով: ՈՒ պարբերաբար էլ՝ կրկնելով՝ մեխն էլ է մեր ձեռքին, մուրճն էլ…

Հատկապես վերջին օրերին, ընդ որում, համաշխարհային պանդեմիայի պայմաններում, երբ աշխարհի ժողովուրդները վերագնահատում են Աստծո, բնության, կյանքի ու մարդ արարածի հանդեպ իրենց վերաբերմունքը, մեր իշխանավորները աջ ու ձախ ուժի ցուցադրանք են կազմակերպում: Այլ կերպ ո՞նց կարելի է հասկանալ, նախօրեին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից «Ադեկվատ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի հանդեպ բռնարարքը:

ԱԺ փոխխոսնակը, որն, ըստ էության, երկրի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին տասնյակում է, փողոցում գլխով մարդու է հարվածում և այնքան ուժգին, որ վերջինիս հիվանդանոց են տեղափոխում: Ինչ խոսք, կողմերից յուրաքանչյուրն ունի իր արդարացումը, սակայն ըստ ներկայացվող փաստերի, առաջինը բռնության է դիմել պետպաշտոնյան:

Ներողություն, բայց այս դեպքում էլ կարելի է ուղղակի հիշել և արդարացնել նախօրեին նորադուսցիների սամասուդի դրվագը, ի վերջո, տվյալ դեպքում ոչ թե վիրավորանք էր, այլ մարդ էր սպանվել, սամասուդի դիմած անձի հարազատ եղբայրը: Ի վերջո, երբ Փաշինյանը և իր կուսակիցները տարիներ շարունակ քննադատում էին Սյունիքի մարզպետին՝ ինքնադատաստանի դիմելու համար կամ այլ նմանատիպ դեպքերն ու դրվագները, ոչ ոք չէր մտածում, թե իշխանության գալով, իրենք են ուզում կամ որոշելու նույն ավանդույթը շարունակել: Մարդկությունը հարյուրամյակներ շարունակ պետական ինստիտուտներ չի ստեղծել, որ մարդիկ կրկին վերադառնան նախնադար:

Այն էլ այն պարագայում, երբ ոչ միայն ընտանեկան բռնությունների, ընդհանրապես՝ բռնությունների մասին օրենք են ԱԺ-ում հաստատել, նույնիսկ բռնության կոչերն են քրեականացրել:

Ի՞նչ է ստացվում եթե մեկը երգում է ՝ «Շուն Թալեաթը փախավ Բեռլին, Թեհլերյանը հասավ հետին, զարկեց ճակտին, փռեց գետին, գինի լից… » երգի կամ ՝ «Ախպերս ու ես» երգում՝ «Խփում ենք թուրքին ախպերս ու ես» տողերը երգելու , այսինքն, գեղարվեստական ստեղծագործության կատարման համար մարդուն պատասխանատվություն է նախատեսում ներկա իշխանությունը, մինչդեռ իրական կյանքում առաջնորդվում է սամասուդով հարցեր լուծելո՞վ:

Եվ գիտե՞ք, ո՞րն է հետաքրքիրը՝ այս ապրիլյան ՝ օրերին զուգահեռաբար էլ, 1,5 միլիոն արևմտահայերի ցեղասպանությունը հայ ժողովրդի բնօրրանում իրականացրած թուրքերի հանդեպ շատ կոնկրետ շրջանակներ ներման կուրս են սկսել սոցցանցերում ու ԶԼՄ-ներում, ներման նախապատրաստական գործընթաց: Եվ սա այն դեպքում, երբ ցեղասպանություն իրականացրած բարբարոսների ժառանգորդ պետությունը ոչ միայն ներողություն խնդրելու մասին չի մտածում, այլև այսօր էլ շարունակում է մշակութային եղեռնը՝ քանդելով, ավերելով հայկական հուշարձանները: Մարդկային հետքը վերացրել են, հիմա էլ՝ հոգևոր-մշակութային հետքերն են վերացնում: Հայի հետքը :

Այնպես որ, պետք չէ պապից կաթոլիկ լինել՝ ապացուցելու համար ձեր օտարամոլ լինելը: Դա արդեն իսկ հստակ է:

Իսկ քրիստոնեական ներողամտությունը նախ՝ հայրենակիցների նկատմամբ կիրառեք, եթե այդքան ներում կա ձեր սրտում:

Թե չէ՝ շատ շատ ցայտուն է խոսքի և գործի հակասությունը: Եվ ոչ միայն թավիշից առաջ, այլ հենց այսօր ասված…

Իսկ միգուցե այս ամենը հատու՞կ է արվում, որ քիչ անց կոնկրետ ասվի, թե բա՝ գիտեք, ոստիկանությանը չեն վստահում, նախկին կադրերն են, պիտի նրանք իրենց ազգուտակով հեռացվեն, հարկ է շուտափույթ ներքին գործոց նախարարություն ստեղծել, նոր կադրեր բերել, որ ամեն ինչ տեղն ընկնի:

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով