Նիկոլ Փաշինյանը մեկնում է Արցախ՝ մասնակցելու Մայիսի 9-ի միջոցառումներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղն այցելելու է Արցախի Հանրապետություն՝ մասնակցելու Մայիսի 9-ի տոնական միջոցառումներին: Վարչապետը նաև որոշում է ստորագրել ու մայիսի 8-10-ին Արցախ գործուղել նաև վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով