Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարող նախկին սովետական երկրների շարքում գրանցում է ամենավատ ցուցանիշը

 

Հայաստանն իր բնակչության թվի համեմատ կորոնավիրուսով վարակված անձանց թվաքանակով նախկին Խորհրդային Միության պետությունների շարքում զբաղեցնում է 2-րդ ոչ պատվաբեր հորիզոնականը, զիջելով միայն Բելառուսի Հանրապետությանը, որտեղ ի տարբերություն Հայաստանի, երբեք էլ չի հայտարարվել արտակարգ դրություն և չի իրականացվել արտակարգ ռեժիմ, կորոնավիրուսի դեմ պայքարի համար չեն ծախսվել միլիոնավոր դոլարներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն, այդ երկիրը դուրս է կորոնավիրուսի դեմ պայքարող երկրների շարքից: Ըստ համաշխարհային վիճակագրական տվյալների worldometers.info կայքի, Հայաստանում կա կորոնավիրուսով վարակված 4,823 անձ, իսկ բնակչության թիվն է 2,962,589: Բելառուսում կա կորոնավիրուսով վարակված 29,650 անձ, իսկ բնակչության թիվն ավելի քան 3 անգամ ավելին է՝ 9,449,686: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ Հայաստանում բնակվող 2,962,589 անձանցից մի քանի տասնյակ հազարներն այս պահին գտնվում են օտար երկրներում, կամ ընդհանրապես գոյություն չունեն, ինչպես երկար տարիներ շարունակ պնդում էին հենց նախկին ընդդիմադիրները և այսօր արդեն իշխանության եկած «թավշյա հեղափոխականներ»-ը, հայտարարելով, թե Հայաստանի բնակչության թվաքանակն իրականում ուռճացված է, պարզվում է, որ կորոնավիրուսի դեմ առանձնակի պայքար չիրականացնող Բելառուսի Հանրապետությունում և կորոնավիրուսի և նրա հետևանքների դեմ պայքարում հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսող Հայաստանի Հանրապետությունում իրականում այդքան էլ մեծ չէ վարակվածների թվի տոկոսային տարբերությունը, ինպես կարող է թվալ առաջին հայացքից: Ըստ նույն աղբյուրի տվյալների, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 61 մարդ, իսկ Բելառուսում`165: Այսինքն` պարզվում է, որ կորոնավիրուսի դեմ չպայքարող Բելառուսում, բնակչության թվաքանակի համեմատ, ավելի սակավաթիվ մարդիկ են դրանից մահանում, քան դրա դեմ հարյուր միլիոններ ծախսող Հայաստանում (հաշվի առնելով այն փաստը, որ Բելառուսի բնակչությունը ավելի քան 3 անգամ մեծ է Հայաստանի բնակչությունից` 61-ը բազմապատկում ենք 3-ով և ստանում 183, այնինչ Բելառուսում գրանցված ցուցանիշը ցածր է դրանից):

Հայաստանի բնակչության ընդհանուր թվից մի քիչ ավելի փոքր բնակչություն ունեցող երկրի տվյալներով Լիտվայում կա 2,726,463 բնակիչ և 1,547 վարակակիր, Քաթարում՝ 2,874,914 բնակիչ և 32,604 վարակակիր, սակայն աննախադեպ ցածր է մահացության թիվը՝ 15: Ալբանիայում կա 2,878,163 բնակիչ և ընդամենը 946 վարակակիր, Յամայկայում` 2,959,624 բնակիչ և 520 վարակակիր: Հայաստանից մի փոքր ավելի բնակիչ ունեցող երկրներից, Մոնղոլիայում կա 3,271,651 բնակիչ և 140 վարակակիր, Բոսնիա և Հերցեգովինայում կա 3,283,142 բնակիչ և 2,290 վարակակիր, Ուրուգվայում կա 3,472,299 բնակիչ և 734 վարակակիր, Էրիթրիայում կա 3,540,310 բնակիչ և 39 վարակակիր, մեր հարևան Վրաստանում կա 3,990,056 բնակիչ և ընդամենը 701 վարակակիր: Այս ամենը լիովին հիմք է տալիս կարծիք կազմելու համար, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարն իրականացվում է ոչ բարձր մակարդակով և հարյուրավոր միլիոնները ծախսվում են անարդյունավետ:

Այսպիսի վերլուծություններ անում ենք ոչ միայն մենք, այլև անում են աշխարհի այլ երկրներում, և դրա հիման վրա կազմում են Հայաստանի վարկի և հեղինակության մասին իրենց պատկերացումները: Այսինքն, այս ամենն իր խորը բացասական հետքն է թողնելու Հայաստանի վրա ողջ աշխարհում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով