Հարգելի’ վարորդներ, պահպանե’ք ճանապարհային երթևեկության կանոնները. ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը։ Մայիսի 7-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։

Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 24 տրանսպորտային միջոց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար 8 մեքենայի վարորդի նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 6 մեքենայի դիմապակիները թույլատրելիից մուգ էին, 2-ը գտնվում էին հետախուզման մեջ, ևս 2 մեքենայի խլացուցիչ վերասարքավորված էր աղմուկով երթևեկելու համար, 1 տրանսպորտային միջոցի վրա տեղադրված էր ժամկետանց համարանիշ, իսկ 2-ի համարանիշերը փոխարինված էին։

Բոլոր օրինախախտների նկատմամբ՝ անխտիր, կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Հարգելի’ վարորդներ, պահպանե’ք ճանապարհային երթևեկության կանոնները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով