Աբովյան քաղաքի 32-ամյա բնակչի անհետ կորելու փաստով ոստիկանության Սևանի բաժնում սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

Մայիսի 8-ին ոստիկանության Սևանի բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է Shamsyan.com կայք։ Ըստ այդմ՝  նշված քրգործը հարուցվել է Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Վոլոդյա Վիրաբյանի անհետ կորելու փաստով:

Այդ օրը ոստիկանության Սևանի բաժին են դիմել Վ. Վիրաբյանի հարազատները և հայտնել, որ նա Աբավյան քաղաքից եղբորը պատկանող ավտոմեքենայով եկել է Սևան, որից հետո նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույն օրը ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ, Ծովագյուղի վարչական տարածքում՝ Սևանի ափամերձ հատվածում, հայտնաբերել են ավտոմեքենան, այնուհետև Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով որոնողական աշխատանքներին ներգրավվել են Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարարներն ու Սևանի ջրասուզակները, սակայն Սևանա լճում որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել:

Ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են նաև որոնվողի բաճկոնն ու բջջային հեռախուսը:

Սևանա լճում որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, սակայն ոստիկանության Սևանի բաժնի, ինչպես նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները շարունակում են որոնողական աշխատանքները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով