Գյուրջյան փողոցում «Sigma» մոպեդը բախվել է «Volvo XC 90» ավտոմեքենային․ մոպեդի վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել

Մայիսի 26-ին, ժամը 20։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորք 3-րդ զանգվածում՝ «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ծննդատան մոտակայքում, տեղի ունցել ՃՏՊ, կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Գյուրջյան փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում «Sigma» մակնիշի մոպեդը բախվել է «Volvo XC 90» մակնիշի ավտոմեքենային․ մոպեդի վարորդ Վարդան Վ․-ն ստացել է մարմնական վնասվածքներ։

Փրկարարները Վարդան Վ-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով