Դիմակներն սկսում են 220-260 դրամից, ձեռնոցները` սևը 100 դրամ. Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտնեց, որ Կենտրոնի դեղատներում շրջայց է կատարել և ներկայացրեց դիմակների և ձեռնոցների գները: «Դիմակներն սկսում են 220-260 դրամից, ձեռնոցները` սևը 100 դրամ, երևի գույնը ավելի էլիտար է, իսկ այլ գույնի ձեռնոցները՝ 60-80 դրամ»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց կառավարությանն ամբողջ պատասխանատվությունը չգցել քաղաքացու վրա: «Ես վստահ եմ, որ աղքատությունը մեզանում շատ ավելին է, քան պաշտոնականը՝ արձանագրել, իջացրել եք 24-25 տոկոս, բայց սոցիալապես անապահովներին ապահովեք դիմակներով»,-ասաց նա և նշեց, որ այդ դիմակների լվանալը հարյուր անգամ ավելի վտանգավոր կլինի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատգամավորը հարց բարձրացրեց, թե ինչի համար է ՏՄՊՊՀ-ն, ինչու չի վերահսկում և ինչու են դեղատները ներկայումս գերշահույթներ ստանում, եթե նախկինում դիմակները 30-40 դրամով էին վաճառում: Ըստ նրա`այսօր մենք գտնվում ենք պատերազմական վիճակում` ըստ էության համաճարակին դեմ հանդիման: Նաիրա Զոհրաբյանն անտրամաբանական և անհամաչափ համարեց նաև, որ իրազեկման թղթիկ չունենալու համար 100-250 հազար դրամ տուգանքներ են սահմանվել և գտնում է, որ դրանք պետք է չեղարկվեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով