100.000 դրամի փոխարեն՝ կտուգանվեք 10.000 դրամով, եթե խախտեք դիմակ կրելու պարետի որոշումը. փախնախարար

 

Կառավարությունն այսօր հրավիրել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու օրինագիծը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացնելով օրենքի նախագիծը՝ նշեց, որ դրա ընդունման հրատապությունը պայմանավորված է կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ և վարակված անձանց թվի ավելացմամբ, որն  առաջացնում է անհրաժեշտություն՝ կատարելու համապատասխան կանխարգելիչ աշխատանքները:

«Օրենքի այս նախագծով, մասնավորապես, սահմանվում է օրենսգրքի 182.3-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետևյալ բովանդակությամբ՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելն առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Ինչպես նաև նույն հոդվածի 10-րդ մասից՝ առաջարկվում է հանել «կամ ազատ տեղաշարժի իրավունքի այլ սահմանափակումներ» բառերը: Նաև առաջարկվում է, որ օրենքի նախագիծն ուժի մեջ մտնի հրապարակման պահից»,- նշեց Արդարադատության փոխնախարարը:

Նրա խոսքով՝ ներկայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է վարչական պատասխանատվություն՝ ինչպես մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման դեպքում, այնպես էլ՝ ազատ տեղաշարժի իրավունքի այլ սահմանափակումների համար սահմանելով պատասխանատվություն 100.000 դրամից մինչև 250.000 դրամի չափով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ներկայում գործում են ազատ տեղաշարժի որոշակի սահմանափակումներ, որոնք մեր կարծիքով՝ համադրելի չեն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման հետ, հաշվի առնելով դրանց հանրային վտանգավորությունը: Հետևաբար՝ առաջարկվել է ավելի մեղմ պատժատեսակ՝ 10.000 դրամի չափով՝ ազատ տեղաշարժի պայման, պահանջը խախտելու դեպքում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է պարետի որոշմամբ սահմանված դիմակների  կրման պահանջին, որը խախտելու դեպքում տուգանքի չափը 100-250.000 դրամ է, այժմ առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10.000 դրամ»,- եզրափակեց փախնախարարը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով