«Չարժեր Նիկոլ Փաշինյանի կյանքի եղելություններին ականատես լինելու համար երկիրը հետ գցել մի քանի տասնամյակ».Աննա Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի շուրջ իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ հասարակությունը դեռ մեկը չմարսած բախվում է մյուսին։

Չնայած իրադարձություն բառը, կարծում եմ, սխալ եմ օգտագործում:
Սրանք իրադարձություններ չեն, այլ ընդամենն իրար շղթայական կապով հաջորդող հիմարություններ։
Սոցիալական ծանր բեռ, անվտանգային անկայուն իրավիճակ, անհասկանալի իրողություն, արտակարգ կիսադրություն՝ սա է հիմա մեր երկրի հակիրճ նկարագիրը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն ինչ կատարվում է Նիկոլ Փաշինյանի հետ ավելի շուտ անհեթեթ իրականության ընկալումն է քան իրադարձություն։
Միգուցե որոշ մարդկանց համար անտեսանելի է եղել, բայց անփոփոխ է այն, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես երազել է ունենալ ընտանեկան բիզնես։ Այդ երազանքն այսօր իրականություն է (լրատվամիջոցները մի քանի օր է շարունակ գրում են սիգարետային սկանդալի մասին)։ Վերջապես Նիկոլ Փաշինյանն իրեն էլ կարող է դասել իր այդքան սիրելի օլիգարխների թվին։

Միգուցե որոշ մարդկանց համար անտեսանելի է եղել, բայց անփոփոխ է այն, որ Նիկոլ Փաշինյանը երազել է թանկարժեք ալկոհոլային խմիչքից արբել ու երկրի ղեկավարի աթոռը զավթած լայվ մտնել։
Անփոփոխ է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը հարգանք չունի և չի ունեցել, նույնիսկ այն մարդկանց շրջանում ում պաշտոնի անցնելու հրամաններն է ստորագրել։

Չգիտեմ անգամ ձեր հետևություններն այս ամենից ինչպիսին կլինեն, բայց իմ եզրահանգումը մեկն է։ Չարժեր Նիկոլ Փաշինյանի կյանքի եղելություններին ականատես լինելու համար երկիրը հետ գցել մի քանի տասնամյակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր  Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով