Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Կամո Վարդանյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով