Արտակարգ դրության «վկաները».Անդրանիկ Թևանյան

Ինչպես արտակարգ դրություն չհայտարարելու, այնպես էլ հայտարարելու և այն 2 անգամ երկարաձգելու բուն նպատակը քաղաքական է։

Կորոնավիրուսը երկու ամիս առաջ սովորական վիրուս էր հռչակվում ու ոչ վտանգավոր, իսկ հիմա՝ խիստ վտանգավոր։ Ամեն ինչ կախված է վարչապետի քաղաքական հաշվարկներից։ Մարդկանց կյանքն ու առողջությունը ածանցվում են այդ հաշվարկներից։

Սկզբում արտակարգ դրության չէին անցնում, որ հանրաքվե անեին։ Թքած, թե քանի մարդ կվարակվեր ու քանիսը կմահանային։

Հետո ստիպված անցան արտակարգ դրության ու հետաձգեցին ՍԴ–ն սեփականաշնորհելու գործողությունները։

Հիմա արտակարգ դրությունը դարձել է հնարավորություն նույն այդ հանրաքվեի հարցի տակից դուրս գալու և սոցիալական խնդիրների տակ կքած քաղաքացիների զանգվածային բողոքներ թույլ չտալու համար։ Մնացած առումներով կառավարությունը ձեռքերը լվացել է։ Ոչ մի արտակարգ դրության հոտ անգամ չի գալիս։ Համեմատության համար առաջարկում եմ Վրաստանի ու Ադրբեջանի թվերը նայել, ու ամեն ինչ պարզ կդառնա։

Եթե վարչապետին մնար, ապա նա միշտ կուզենար պաշտոնավարել արտակարգ դրության պայմաններում։ Բայց դե Հայաստանն այդ ռեսուրսը չունի։ Երբ կաթսան եռում է, ապա այն մի օր պայթում է, ինչքան էլ որ փորձես կափարիչն ամուր սեղմել։

Անդրանիկ  Թևանյանի  ֆեյսբուքյան  էջից

«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո».Նարեկ Մալյան

17.05.2020

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

17.05.2020

«Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ».Անժելա Էլիբեկովան`Ստոյպա Սաֆարյանին

17.05.2020

«Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է,սթափվեք». Գարիկ Ուրումյան

18.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով