««Այբի գործով» ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր չեն նախապատրաստվել». Դատախազություն

Օրերս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ «Այբ» դպրոցի գործունեության վերաբերյալ ուսումնասիրությունն ուղարկվել է իրավապահ մարմիններին, և, որ այնտեղ մեծ խնդիրներ կան:

Ըստ այդմ՝ 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել հետևյալ հարցերի վերաբերյալ. ի՞նչ խախտումների կամ ի՞նչ հիմքով է գործը գտնվում Դատախազությունում, այն ի՞նչ փուլում է, արդյոք մեղադրանքի կոնկրետ հասցեատերեր կա՞ն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր հարցադրումներին ի պատասխան ստացված Դատախազության գրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր գրության կապակցությամբ հայտնում ենք, որ «Այբ»  հիմնադրամի գործունեության վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, որի կապակցությամբ ձեռնարկվել է ուսումնասիրություն «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակում:

Հայտնում ենք նաև, որ հարցման մեջ նշված հանգամանքների կապակցությամբ քրեական գործ չի հարուցվել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր չեն նախապատրաստվել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավելենք, որ ավելի վաղ 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին` պարզելու, թե ի՞նչ ելք ունեցան մոտ 2 տարի առաջ  «Այբ» դպրոցում (պաշտոնական անունը՝ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամ) իրականացված ստուգումները, որի թիրախում, մասնավորապես,  «Արարատյան բակալավրիատ» ծրագիրն էր, առհասարակ «Այբ» դպրոցում որևէ վիճահարույց փաստ, խախտում հայտնաբերվե՞ց, որն իրավապահների միջամտության անհրաժեշտություն առաջացներ»:

Մանրամասն`168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով