Անցել է 5 օր, իրավապահ մարմինների կողմից որևէ արձագանք չկա. Ա․ Հովհաննիսյանը՝ Փաշինյանի օգնականի եղբոր՝ Analitik.am-ի խմբագրությանը սպառնալիքներ հնչեցնելու մասին

Անալիտիկ լրատվականի ղեկավար  Անի  Հովհաննիսյանն  իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբոր կողմից Analitik.am-ի խմբագրությանը   սպառնալիքներ  հնչեցնելու վերաբերյալ իրավապահ մարմինների կողմից որևէ արձագանք մինչ այս պահը չկա։

«Մայիսի 8-ին հայտարարություն տարածեցի այն մասին, որ Analitik.am-ի խմբագրություն մի քանի անգամ զանգահարել է մի անձ, ով ներկայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբայր՝ Սերգեյ Բարսեղյան, վերջինս սպառնացել է ԶԼՄ-ին և հայհոյանքներ հնչեցրել՝ կցվեց նաև վերոնշյալն ապացուցող ձայնագրություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անցել է 5 օր, իրավապահ մարմինների կողմից որևէ արձագանք մինչ այս պահը չկա։

Հաշվի առնելով իրավապահների ակնհայտ անգործությունը, պետք է եզրահանգենք, որ իշխանական կարծիքից տարբերվող կարծիք ունեցողների նկատմամբ կարելի է ազատորեն և անպատիժ կիրառել հոգեբանական բռնություն՝ սպառնալով նրանց կյանքին և առողջությանը, փորձելով խոչընդոտել լրագրողական գործունեությունը: Զանգահարողի քրոջ վարչապետի օգնական լինելու հանգամանքը դրա վառ ապացույցն է»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Վարչապետի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբայրը զանգահարել էր Analitik.am-ի խմբագրություն և սպառնալիքներ հնչեցրել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով