ԱԳ նախարարն ինքնատիրապետումը կորցրեց, որովհետև վաղուց է հասկացել՝ մարդիկ իրեն, իրենց կառավարությանը չեն վստահում․ Հ․ Մելիք-Շահնազարյանն արձագանքել է Հ․ Բերբերյանի հրապարակած տեսանյութին

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով անդրադառնում է երեկ ֆեյսբուքյան օգտատեր Հակոբ Բերբերյանի կողմից հրապարակված տեսանյութին , որտեղ վերջինս մոտենում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, ով էլ բարկացած պատասխանում է քաղաքացու հարցին։

Քաղաքագետը նշել է, որ ընդամենը երկու րոպե պետք եկավ, որ մեր երկրի գլխավոր դիվանագետն ինքնատիրապետումը կորցնի ու սկսի նյարդային գորգռալ։ Գրառումը՝ ստորև․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արտաքին գործերի նախարարին մոտեցած երիտասարդը երկու րոպեում հունից հանեց Զոհրաբ Մնացականյանին։ Հասկանու՞մ եք՝ ընդամենը երկու րոպե պետք եկավ, որ մեր երկրի գլխավոր դիվանագետն ինքնատիրապետումը կորցնի ու սկսի նյարդային գորգռալ։ Մի քիչ էլ երկարեր այդ պահը, կարող է Լավրովին էլ հայհոյեր արդեն։ Խեղճ վիճակ էր։

Իսկ ինչու՞ ինքնատիրապետումը կորցրեց նախարարը։ Գիտե՞ք։ Որովհետև վաղուց է հասկացել, որ իրեն չեն վստահում մարդիկ։ Ու իրենց կառավարությանն էլ չեն վստահում։ Իսկ կոնկրետ իրեն չեն վստահում, որովհետև… ո՞նց մեղմ ասեմ։ Որովհետև Նիկոլի հետ է գործ բռնել։ Նիկոլի քմահաճույքներին է ենթարկվել։ Նիկոլի ստերն է կոծկում։ Նիկոլին է ծառայում։ Ու նաև լավ գիտի, որ հոգին վաճառելու հատուցումն ուշ թե շուտ լինում է։ Զանգերը լսել է, դրա համար էլ այդքան անպաշտպան է»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով